2019 Մար 15, Ուրբաթ
Փետրվարի 12-ին Էլիտ պլազա բիզնես կենտրոնում կայացավ «Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների բուժման առանձնահատկությունները։ Ինչ նորություններ կան» թեմայով դասընթաց։ Այն կազմակերպվել էր ՀՀ ԱՆ, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, մաշկավեներաբաններին ասոցիացիայի կողմից։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց բ․գ․դ․, պրոֆեսոր Կարինե Առուստամյանը։
«Դասընթացի ընթացքում փորձեցինք հայ բժիշկներին ծանոթացնել սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների բուժման նոր մեթոդների մասին, որոնք անցել են հետազոտություն և հիմնված են ապացուցողական բժշկության հիմունքների վրա։
Դասընթացի ընթացքում վերլուծվել են նաև բուժման օպտիմալ դեղաչափերը, ռեժիմները՝ անկախ նրանից, թե որտեղ պետք է իրականացվի բուժումը՝ ամբուլատոր, թե՞ ստացիոնար, ծայրամասային, թե՞ կենտրոնական բուժհաստատությունում»։
Կ․ Առուստամյանի փոխանցմամբ՝ դասընթացի ընթացքում խոսել են նաև հակաբիոտիկների ռեզիստենտականության մասին, ինչն այսօր առողջապահության լուրջ խնդիր է։
«Դեռևս 2011 թ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անտիբիոտիկոռեզիստենտականությունը բնորոշել է որպես գլոբալ խնդիր, ինչը պահանջում է անհետաձգելի լուծում: Եթե այդ հարցը չստանա լուծում, ապա ստիպված կլինենք վերադարձ կատարել պատմության այն ժամանակահատվածը, երբ հակաբիոտիկները գոյություն չունեին ։ Սա կարևոր հարցերից է, և յուրաքանչյուր մասնագետ, ով առնչվում է սեռավարակների բուժման հետ, պետք է տեղյակ լինի, թե ինչպես է առաջանում հակաբիոտիկների հանդեպ ռեզիստենտականությունը»։
Խոսելով դասընթացի կարևորության մասին, Կ․ Առուստամյանը նշել է, որ անմիջական կապ կա միզային համակարգի ինֆեկցիաների և սեռավարակների միջև.
«Պետք է նշել, որ սեռավարակի մուտքի աղբյուր են ո՛չ միայն վերարտադրողական օրգանները, այլ նաև միզուկը, և որ կապ կա միզային համակարգի ինֆեկցիաների և սեռավարակների միջև։ Միզային համակարգի ինֆեկցիաները հանդիսանում են բժիշների ամենամյա դիմելու 7 միլիոն այցերի պատճառ, որոնցից 2 միլիոնը միայն սուր ցիստիտի կապակցությամբ: Այն միջդիսցիպլինար խնդիր է և պահանջում է տարբեր մասնագիտությունների բժիշկների համաձայնեցված աշխատանք:»։
Կ.Առուստամյանը համոզված է, որ դասընթացի ժամանակ ձեռքբերած գիտելիքները թույլ կտան բարելավել առօրյա աշխատանքի արդյունքները։
ՀՀ ԱՆ խորհրդատու մաշկաբանության և վեներոլոգիայի գծով Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով միջոցառումն, ասաց, որ այս անգամ խոսել է սեռավարակների մասին, որոնք հաճախ հանդիպում են գինեկոլոգիայում․«Սեռավարակը երբեք մեկ մարդու հիվանդություն չէ, երկուսինն է, այլ հարց է դրսևորման տեսակները, որոնք կարող են տարբեր լինել»։
Հ. Հովհաննիսյանի խոսքով՝ կանանց մոտ ավելի հաճախ հանդիպող ինֆեկցիաներից ամենավտանգավորն են, այսպես կոչված, նոր սերնդի սեռավարակները։
«Կանանց շրջանում հաճախ են հանդիպում անախտանիշ ընթացող սեռավարակները, որոնք չեն անհանգստացնում պացիենտին, բայց կարող են մի շարք անցանկալի հետևանքների բերել։ Օրինակ. հղիների մոտ կարող են առաջացնել վիժումներ, վնասել պտուղը՝ ձևավորելով արատներ և այլն։ Ուստի վտանգները նվազագույնի հասցնելու նպատակով, հղիներն, առնվազն, երկու անգամ պարտադիր պետք է անցնեն սքրինինգ-հետազոտություններ։ Ժամանակին հայտնաբերված ինֆեկցիան կարելի է հեշտությամբ բուժել:»։
Մաշկավեներաբանը մատնանշում է առավել տարածված սեռավարակները. «Ավելի հաճախ ախտորոշում են խլամիդիա, ուրեապլազմա, միկոպլազմա և այլն։ Քիչ չեն նաև սնկային ախտահարումներն ու հեշտոցաբորբերը։ Այս երկուսից, ոչ մեկը, ոչ մյուսը չեն պատկանում «դասական» սեռավարակների խմբին, և տասը հազարից միայն մեկը կարող է փոխանցել վարակը զուգընկերոջը։ Սա, բարեբախտաբար, շատ փոքր ցուցանիշ է»։
Հ. Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս դասընթացի շրջանակում որևէ մասնագետի կողմից անձնական կարծիք, փորձ չի ներկայացվել, ինչը, ըստ նրա, շատ կարևոր է։
«Ուրախալի փաստ է, որ դասընթացը վարող դասախոս-մասնագետներից որևէ մեկը չի ներկայացրել սեփական կարծիքը կամ փորձը, այս կամ այն հարցի վերաբերյալ։ Այն, ինչ խոսվել է դասընթացի շրջանակում, ունի գիտական ապացույց, հաստատված է բժշկական ուղեցույցներում, և դրանով է միջոցառումը կարևորված»։
Բժիշկը համոզված է, որ ազգաբնակչության հետ տարված լուսավորչական աշխատանքների պտուղները մի քանի տարի հետո են քաղելու։
«Մենք շարունակ աշխատում ենք այդ ուղղությամբ, մեծ թիմով ենք աշխատում։ Առայժմ դժվարանում եմ ասել, թե ինչ ազդեցություն ունի լուսավորչական աշխատանքները, այն պարզ կլինի տասը տարի հետո։ Ամեն դեպքում, փորձն այդ է ցույց տալիս, նման օրինակներ շատ կան»:
«Աստղիկ» ԲԿ ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմեն Ավոյանը մեզ հետ զրույցում նույնպես կարևորեց դասընթացը։
«Կանանց շրջանում հանդիպող միզասեռական համակարգի ինֆեկցիաները շատ ակտուալ և կարևոր թեմա է։ Այսօր բավականին շատ պացիենտներ ունենք այդ խնդիրներով։ Ռացիոնալ բուժում իրականացնելու համար շատ կարևոր է քննարկել դեղորայքի, այս դեպքում, հակաբիոտիկների ճիշտ ընտրությունը, դոզավորումը, տևողությունը, քանի որ մենք մոտ ենք կանգնած այն իրավիճակին, երբ հակաբիոտիկների ռեզիստենտականությունը գնալով տարածվում է ամբողջ աշխարհում, և Հայաստանում այդ խնդիրը ևս լինելու է։ Ցավոք, հակաբիոտիկների ռեզիստենտականությունն ավելի արագ է զարգանում, քան նոր հակաբիոտիկների ստեղծումը, ինչի արդյունքում կդժվարանա պայքարը ինֆեկցիայի դեմ»։
ՌԴ, Մոսկվայի դերմատոլոգիայի և կոսմետոլոգիայի գիտա-գործնական կենտրոնի պրոֆեսոր, բգդ․ Միքայել Գոմբերգը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու թեմայի շուրջ է ծավալել իր դասախոսությունը՝ խոսել է բակտերիալ և
վիրուսային ինֆեկցիաների մասին, որոնք տարբեր ձևերով են արտահայտվում ու տարբեր ընթացք ունեն։
«Խոսել եմ ամենատարածված ինֆեկցիաների մասին, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով։ Խոսքը խլամիդիայի, միկոպլազմայի մասին է և ո՛չ միայն։ Խոսել եմ հերպես վիրուսային ինֆեկցիաների որոշ տեսակների մասին, թե որքան հաճախ են նրանք հանդիպում գինեկոլոգիայում։ Անշուշտ, հեշտ լուծվող խնդիրներից չէ, և շեշտը դրել եմ այն հանգամանքի վրա, թե ինչպես են այդ ինֆեկցիաներն ազդում վերարտադրողական կարողությունների վրա: Քննարկել ենք նաև բուժման միջոցները»։
Մ. Գոմբերգը, կարևորելով դասընթացը, և որ այն հատկապես նվիրված է կանանց խնդիրներին շեշտեց.
«Սեռական հարաբերությունները միայն հաճույք ստանալու համար չեն, այլ նաև սերունդ շարունակելու։ Ինֆեկցիայի առկայությունը կարող է բերել այդ ֆունկցիայի խափանմանը, քանի որ վերջնարդյունքում կինը պետք է առողջ լինի, որպեսզի կարողանա ծննդաբերել։ Կանանց օրգանիզմը շատ հետաքրքիր առանձնահատկություններ ունի։ Եթե անգամ կինը հիվանդ է, ապա միշտ չէ, որ այն արտահայտվում է ու ի հայտ են գալիս նշաններ։ Շատ դեպքերում կինը մասնագիտական օգնության է դիմում ուշացած, և արդեն նա բուժում է անպտղությունը, ոչ թե ինֆեկցիան, որը հիվանդության առաջնային փուլում առավել հեշտ բուժելի է»։
Մասնագետը նշեց, որ ՌԴ-ում ներկայացնում է սեռական ճանապարհով անցնող ինֆեկցիաների դեմ պայքարի միջազգային կազմակերպությունը։
«Այս կազմակերպության առաքելություններից է ուղեցույցների պատրաստումը, ինչի մասին խոսեցի ամբիոնից։ Այդ ուղեցույցները ստեղծված են ապացուցողական բժշկության կողմից կատարած հետազոտությունների հիման վրա։ Անշուշտ, հայ բժիշկներն ունեն հնարավորություն կարդալու այդ ուղեցույցները»։
Յուրաքանչյուր նման պատմության մեջ կա հավատ, համբերություն և մեծ ճանապարհ, իսկ ամենակարևորը՝ ճիշտ մասնագիտական ուղեկցություն...
Կարդալ ավելին»
1. Արդյո՞ք կարելի է հղիության ընթացքում այցելել ատամնաբույժի: Այո, իհարկե: Հղիության ընթացքում կարելի է և նույնիսկ ցուցված է այցելել ատամնաբույժի: Ատամների խնդիրը չլուծված թողնելը կարող է ավելի ռիսկային լինել, քան բուժումը: 2. Հղիության ո՞ր եռամսյակն է ամենահարմարը և անվտանգը ատամնաբույժի այցելելու համար: Ատամնաբույժի այցելելու ամենաապահով և հարմար ժամանակը 2-րդ եռամսյակն է, երբ արդեն պտղի օրգանները ձևավորված են: 1-ին եռամսյակ` միջամտություններ իրականացվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում (ցավ, վարակ, թարախակալում ունեցող բորբոքում) : Առաջնահերթությունը տրվում է մորը: 3-րդ եռամսյակ` ավտանգ ժամանակաշրջանն է միաջամտություններ իրականացնելու համար : Կարևորագույն պայմանը, որին հատկապես պետք է ուշադրություն դարձնել հղիի դիրքն է միջամտությունների աթոռին : Ցանկալի է աշխատել նստած, երկար ժամանակով չպառկեցնել: 3. Կարելի՞ է բուժել կամ հեռացնել ատամ հղիության ընթացքում: Այո, հղիության ընթացքում կարելի է հեռացնել, բուժել ատամ, քանի որ երբեմն խնդիրը չլուծված թողնելը կարող է հանգեցնել շատ ավելի վտանգավոր ելքի: 4. Ի՞նչ անզգայացում է իրականացվում ատամնաբուժական միջամտություն կատարելու դեպքում: Օգտագործվում է հղիության ընթացքում անվտանգ համարվող տեղային անզգայացնող միջոցներ : Դեղամիջոցը արագ դուրս է գալիս օրգանիզմից, կարելի է ասել պլացենտայի բարիերը չանցնելով: Ավելի ապահով է ճիշտ ցավազրկումը, քան ցավին դիմանալը: Սթրեսը վտանգ է պտղի համար: 5. Արդյո՞ ք վնասակար է ատամների պլոմբավորման ընթացքում կիրառվող ուլտրամանուշակագույն լամպը: Ատամի պլոմբավորման ժամանակ կիրառվող ուլտրամանուշակագույն լամպի կիրառումն անվնաս է, գործում է տեղային, չի անցնում ամբողջ օրգանիզմով և չի հասնում պտղին: 6. Կարելի՞ է արդյոք հղիության ընթացքում կատարել ատամների ռենտգեն հետազոտություն: Հղիության ընթացքում հրատապ իրավիճակներում թույլատրվում է կատարել ռենտգեն հետազոտություն : Պետք է նշել , որ ժամանակակից սարքավորումները ունեն շատ ցածր ճառագայթում : Ռենտգեն հետազոտություն իրականացնելու ժամանակ հղին պարտադիր հագնում է պաշտպանիչ կապարե գոգնոց : 7. Ի՞նչ միջամտություններ չի կարելի իրականացնել հղիության ընթացքում: Հղիության ընթացքում ցանկալի է խուսափել վիրաբուժական ( իմպլանտացիա, լնդային, ծնոտային վիրահատություններ…), կոսմետիկ (ատամների ձևի, գույնի, դեֆեկտների շտկում, լնդերի էսթետիկ միջամտություններ, զարդերի տեղադրում…) միջամտություններից: 8. Կարելի՞ է արդյոք մաքրել ատամնաքարերը և ատամնափառը: Այո, հղիության ընթացքում կարելի է և պարտադիր է ատամնաքարերի, ատամնափառի մաքրումը, քանի որ դրանք հանդիսանում են վարակի առաջնային օջախ և կարող են հեշտությամբ տարածվել արյան միջոցով, վնասել ինչպես մորը այնպես էլ պտղին: Ատամնաքարերի և ատամնափառի հեռացումը կատարվում է հետևյալ տարբերակներով. ուլտրաձայնային մաքրում, հատուկ մածուկներով փայլեցում (փոլիշ), air-flow մաքրում (տեխնիկան կիրառվում է ատամների և միջատամնային անհասանելի հատվածների մաքրման համար) : Վերը նշված գործընթացները անվնաս են և նպաստում են բերանի խոռոչի հիգիենայի բարելավմանը: 9. Ատամի ցավի դեպքում կարելի՞ է օգտագործել ցավազրկող դեղեր: Այո, կան դեղահաբեր որոնք թուլատրելի են, սակայն ցավազրկողն ընդունելուց առաջ պարտադիր է խորհրդակցել մասնագետի հետ: 10. Ինչո՞ւ է հղիության ընթացքում հաճախ առաջանում լնդերի արյունահոսություն: Հորմոնալ փոփոխությունները որոնք տեղի են ունենում օրգանիզմում հղիության ընթացքում նպաստում են լնդերի արյունահոսության առաջացման: 11. Ինչպե՞ս խնամել ատամնաշարը և բերանի խոռոչը հղիության ընթացքում: Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա, սակայն ճիշտ խնամքը մեզ թույլ կտա խուսափել արյունահոսություններից, տհաճ համի, հոտի զգացումից, հետագա բարդություններից: Ուստի խորհուրդ է տրվում ատամները լվանալ օրական առնվազն երկու անգամ, կատարել խոտաբույսերով պատրաստված թուրմով ողողումներ, սահմանափակել շաքարային սնունդը, նախապատվությունը տալ կալցիումով և վիտամին D-ով հարուստ մթերքներին: Սիրելի հղիներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր եռամսյակում կարևոր է այցելել ատամնաբույժի, անցնել համապատասխան զննում, խորհրդատվություն բարդացումներից խուսափելու համար: Հիշեք ավելի անվտանգ է ժամանակին խնդրի կանխումը:
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»