«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության 27-րդ շաբաթ

Հղիության 27-րդ շաբաթ

2019 Դեկ 06, Ուրբաթ

Հղիության 2/3-ն արդեն հաջողությամբ անցել է: Որովայնի մշտական ճնշումը ներքին օրգաններին, ոտքերի և գոտկատեղի ծանրաբեռնվածությունը հոգնածության զգացողություն են առաջացնում: Բայց ամեն շաբաթ, ապագա մոր համար, ավելի ու ավելի դժվար է դառնալու շարժվելը: Այդ պատճառով գնումները պետք է չհետաձգել: Անգամ, եթե ապագա ծնողները մտադիր չեն երեխայի համար նախատեսված իրերը նախապես պատրաստել, ոչինչ չի խանգարում, պարզապես, խանութներում ուսումնասիրել մանկական ապրանքը: 27-րդ շաբաթում հղիության փոխանակման քարտն արդեն Ձեր ձեռքին է և կարող եք ընտրել ծննդատունը, անգամ պայմանավորվել ծննդաբերության հետ կապված հարցերի շուրջ:

ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Երեխայի հասակը մոտավորապես 34 սմ է, քաշը՝ 900 գ-ից քիչ ավել: Նրա մոտ աճում են եղունգները /իհարկե,՛ դեռ չեն հասնում մատների ծայրերին/, միմիկան ավելի ու ավելի է կատարելագործվում, նա կարող է արդեն բացել և փակել աչքերը: Թոքերում ձևավորվում են ալվեոլները /բշտեր, որոնք շնչառության ժամանակ օդով են լցվելու/: Շարունակվում է սուրֆակտանտի առաջացումը՝ նյութ, որը թոքերին թույլ կտա բացվել առաջին ներշնչման ժամանակ: Տղաների մոտ սկսվում է որովայնի խոռոչից ամորձիների իջեցումը:

ՄՈՐ ՎԻՃԱԿԸ

Կնոջ քաշը հղիության ժամանակ ավելանում է միջինը 11-13 կգ, 27-րդ շաբաթվա սկզբում այն կարող է կազմել 7-10 կգ: Մինչև 30-րդ շաբաթը շարունակվում է քաշի ամեն շաբաթ արտահայտված ավելացումը, միջինը 0,4-0,5 կգ` յուրաքանչյուր շաբաթ: Պետք է նկատել, որ որքան մայրը գեր է, այնքան քիչ քաշ պետք է ավելացնի նորմայում: Եթե նիհար հղիները երեխային ապահովում են աճի համար բոլոր անհրաժեշտ նյութերով իրենց սննդի հաշվին, ապա գեր կինը կարող է երեխայի վրա «ծախսել» սեփական պաշարները:

Մեջքի ցավը /այն կարող է ինչպես ուժեղ, հանկարծ լինել, այնպես էլ՝ թույլ, տանջող/, նորմալ է հղիության երկրորդ կեսում: Ռելաքսին հորմոնն օրգանիզմը պատրաստում է հղիությանը, և հոդերն ու ջլերը դառնում են առավել ճկուն ու շարժուն, նրանք հեշտ կարող են վնասվել կամ ձգվել: Մարմնի ծանրության կենտրոնի խախտման պատճառով մեծանում է սրբոսկրի վրա ծանրաբեռնվածությունը: Մեջքի ցավը թուլացնելու միջոցներից է սեղմակապը, որը պակասեցնում է ողնաշարի ճնշումը: Եթե ցավերն ուժեղ են, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ` ցավազրկողներ ընդունելու կապակցությամբ պետք է հիշել, որ շատ անեսթետիկներ հակացուցված են հղիության ժամանակ/:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

• ընտրել առաջին մանկասայլակը, «մանկազամբյուղը»: Պետք չէ դա թողնել վերջին պահին թողնել, քանի որ երեխային ծննդատնից տուն պետք է տանել այդ «զամբյուղով»,
• կանանց կոնսուլտացիայից վերցնել հղիության բյուլետենը:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը