«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել են եռյակներ

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել են եռյակներ

2019 Հոկ 27, Կիրակի

Սեպտեմբերի 6-ին և 11-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել են երկու եռյակ: Երևույթն իր տեսակով բացառիկ է, քանի որ առաջին ծնված եռյակի մայրը հղիացել է առանց որևէ բժշկական միջամտության: Բնության այս հրաշքը եռակի ծնունդ է պարգևել 40-ամյա Աննա Ֆրանգուլյանի ընտանիքին: Ծնվել են Գրիգորը, Դանիելը, Հարությունը։ Աննայի կյանքում սա երրորդ ծննդաբերությունն է:
Երեխաների ծնունդը բժշկական անձնակազմը դիմավորել է միասնական՝ դրսևորելով սրտացավ ու հոգատար վերաբերմունք ինչպես մոր, այնպես էլ եռյակի հանդեպ:
Շնորհիվ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հոգատար և արհեստավարժ բժշկական անձնակազմի՝ կնոջ ծննդալուծումն ընթացել է անվտանգ, երեխաներն առողջ են ու պատրաստ՝ բազմազավակ մայրիկի հետ տուն վերադառնալ:

Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանը` ով իրականացրել է առաջին եռյակի կեսարյան հատումը, մեզ հետ զրույցում ասաց. «Հղիության ամբողջ ընթացքում 40-ամյա Աննա Ֆրանգուլյանը գտնվել է մեր կենտրոնի հսկողության տակ: Կատարվել է կեսարյան հատում հղիության 34-րդ շաբաթում: Այն բարեհաջող ընթացք է ունեցել:  Փորձել ենք հնարավորին երկարաձգել հղիության ընթացքը, որպեսզի խուսափեինք շնչառական խանգարումներից:
Երեքն էլ տղա են. առաջինը` 1 600 գր քաշով, երկրորդը` 1 650 գր քաշով, երրորդը 1 450 գր քաշով:
Այս պահին նրանք գտնվում են մեր կենտրոնի մանկաբույժների հսկողության տակ: Կարծում եմ, մոտ օրերս դուրս կգրվեն ծննդատնից»:
Բժիշկը նշել է, որ հղիության ընթացքում եղել է վաղաժամ ծննդաբերության սպառնալիք, ցավեր, քսվող բնույթի արյունային արտադրություն, որի պատճառով մեկ շաբաթ Ա. Ֆրանգուլյանը հսկվել է հղիների բարձր ռիսկի բաժանմունքում»:

Աննա Ֆրանգուլյանը շնորհակալ է կենտրոնի ամբողջ անձնակազմից:
Բնության այս հրաշքը եռակի ծնունդ է պարգևել նաև 26-ամյա Լուսինե Շառոյանի ընտանիքին: Ծնվել են Սամվելը, Սոֆին, Սաթիկը։ Լուսինեի կյանքում սա երրորդ ծննդաբերությունն է:
Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Գասպարյանը` ով իրականացրել է երկրորդ եռյակի կեսարյան հատումը, ասաց. «26-ամյա Լուսինե Շառոյանը հղիության ամբողջ ընթացքում գտնվել է կենտրոնի բարձր ռիսկի հղիների բաժանմունքի հսկողության տակ: Ստացել է համապատասխան բուժում, աշխատել ենք հնարավորին երկարացնել հղիության ժամկետը։ Կատարվել է կեսարյան հատում հղիության 32-րդ շաբաթում: Այն բարեհաջող ընթացք է ունեցել:

Երկուսը աղջիկ են ծնվել, մեկը` տղա: Առաջին աղջիկը` 1 450 գր քաշով, երկրորդ աղջիկը` 1 650 գր քաշով, երրորդը` տղան, 1 

750 գր քաշով: Ներկայում մոր և երեխաների վիճակը բավարար է»:
Բժիշկը նշել է, որ հղիության ընթացքում եղել է վաղաժամ ծննդաբերության սպառնալիք:


Լուսինե Շառոյանը նունյպես գոհ է և շնորհակալ կենտրոնի ամբողջ անձնակազմից

Երկու եռյակների բուժմամբ ու խնամքով զբաղվել է բժիշկ-նեոնատոլոգ Անաիդա Ասատրյանը: Մեզ հետ զրույցում բժշկուհին ասաց. «Նորածիններն ունեցել են տարբեր աստիճանի արտահայտված շնչառական խնդիրներ: Նրանց շնչառությունները օժանդակվել են շնչառական տարբեր սարքերով։ Բոլոր նորածինների ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար` ակնհայտ դրական դինամիկայով: Այս պահի դրությամբ նրանք բուժում չեն ստանում։ Մոտակա օրերին սպասում ենք երեխաների դուրս գրմանը»:

Բժշկուհին նշել է, որ նորաթուխ մայրերը երեխաներին կրծքով կերակրելու դժվարություններ չեն ունեցել:



 


+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը