2020 Հուն 22, Չորեքշաբթի
Հղիների մոտ վահանաձև գեղձի ի՞նչ խնդիրներ կարող են լինել:
Վահանաձև գեղձի հիվանդություններն ամենատարածվածն են Հայաստանում: Առավել հաճախ հանդիպում է հիպոթիրեոզը:
Որո՞նք են հիպոթիրեոզի զարգացման պատճառները:
Հիվանդության զարգացման գլխավոր պատճառներից մեկը յոդի պակասությունն է սննդում, որը Հայաստանում տարածված չէ, քանի որ բավականին լավ է կատարվում աղի յոդացումը։ Հայաստանում տարածված հիմնական պատճառներից է ժառանգական բնույթ կրող աուտոիմուն թիրեոդիտը։ Աուտոիմուն թիրեոդիտի հիմքում իմունային համակարգի խանգարումն է, որի դեպքում օրգանիզմում արտադրվում են հակամարմիններ` սեփական վահանաձև գեղձի նկատմամբ։ Այս գործընթացը ժամանակի ընթացքում բերում է հիպոթիրեոզի։
Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ:
Հիպոթիրեոզը կարող է վիժումների պատճառ լինել: Այն կարող է ազդել երեխայի գլխուղեղի զարգացման վրա: Հղիության առաջին շրջանում, երբ պտուղը զարգանում է և դեռևս ընկերքը բացակայում է, պտղի սնուցումն ապահովվում է մոր կողմից` արգանդի լորձաթաղանթի օգնությամբ՝ դիֆուզիայի և օսմոսի շնորհիվ: Ապագայում, երբ արդեն գոյանում է ընկերքը` պորտալարով, արդեն կնոջ հորմոնները մեծ դերակատարում չունեն, քանի որ պտղի մոտ զարգացած է գործառույթներ իրականացնող վահանաձև գեղձը:
Ի՞նչ հետազոտություններ է իրականացվում:
Հղիի մոտ վերահսկվում են` մշտապես պահպանելու հորմոնների նորմալ քանակը, հակառակ դեպքում հետագայում դա կարող է ազդել պտղի և, ապագայում, երեխայի ինտելեկտուալ զարգացմանը։
Նորածնային շրջանում արյան մեջ վահանաձև գեղձի խթանիչ հորմոնի հանդեպ պետք է պարտադիր հետազոտություն իրականացնել, և շեղում հայտնաբերելու դեպքում՝ դիմել էնդոկրինոլոգին:
Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:
Նախկինում բոլոր հղիներին տրվում էին յոդի պատրաստուկներ: Ներկայում դա չի կատարվում, որովհետև հետազոտություններով պարզվեց, որ մեզ մոտ յոդի քանակը հղիների մոտ նույնիսկ նորմայից ավելի է: ԱՄՆ-ի Կոլումբիական համալսարանից մասնագետներն Անդրկովկասյան երկրներում հղինների մոտ հետազոտություններ են իրականացրել և պարզել, որ յոդի քանակը նորմայի սահմաններում են, իսկ մեզ մոտ` Հայաստանում, նորմայից քիչ ավելի բարձր է, անգամ խորհուրդ է տրվել պակասեցնել աղի մեջ յոդացման քանակը:
Ընդհանրապես, ցանկալի չեն յոդի ո՛չ պակասը, ո՛չ նորմայից ավելին: Յոդը միակ էլեմենտն է, որը հեղուկ վիճակ չունի և միանգամից պինդ վիճակից անցնում է գազայինի: Այդ պատճառով, երբ նախկինում յոդիտով էին աղը յոդացնում, այն արևի ճառագայթներից, խոնավությունից, ժամանակի ընթացքում, չեզոքանում էր, իսկ 6 ամիս անց աղի մեջ այլևս յոդը բացակայում էր: Ներկայում աղը յոդացվում յոդատով, որն ավելի կայուն է:
Յոդի պաշար կա ծովային բույսերում, ծովային կաղամբի՝ հատկապես լամինարիայի մեջ:
Յոդի պակասի դեպքում երեխաների մոտ գաճաճություն, ուղեղի թերզարգացում՝ կրետինիզմ կարող է առաջանալ:
Ի՞նչ բուժում է նշանակվում հիպոթիրեոզի ժամանակ:
Հիպոթիրեոզի բուժումն, ի տարբերություն հիպերթիրեոզի, ավելի պարզ մեխանիզմ ունի: Նշանակվում է վահանաձև գեղձի կողմից անբավարար արտադրվող հորմոն և կոմպենսացվում պակասը, ինչը պտղի կողմից ընդունվում է առանց որևէ տարբերության`դա մո՞ր կողմից է, թե մայրը ստացել է պատրաստուկի ընդունման արդյունքում:
Մայրը կարո՞ղ է երեխային կրծքով կերակրել:
Ծննդաբերությունից հետո կերակրման հետ կապված խնդիր չկա, քանի որ մայրը ստանում է փոխարինական թերապիա, որը ոչինչով չի տարբերվում մոր վահանաձև գեղձի արտադրած հորմոնից։
Հայկ Ազարյան,
ավագ գիտաշխատող, բ.գ.թ. էնդոկինոլոգ-անդրոլոգ
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»