«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության 30-րդ շաբաթ

Հղիության 30-րդ շաբաթ

2020 Հուն 20, Երկուշաբթի

Երրորդ եռամսյակի ընթացքում անհրաժեշտ է շատ զգույշ լինել: Ապագա մայրը օր-օրի դառնում է ավելի ծանր, շեղվում է մարմնի ծանրության կենտրոնը, ուժեղանում է հոգնածությունը, կարող է ի հայտ գալ հևոց: Հղիության 30-րդ շաբաթը դեկրետային արձակուրդի սկիզբն է:

Վերջապես կարելի է լավ քնել, ժամանակ չծախսել աշխատանքի գնալու վրա: Ծննդաբերության ժամկենտն արդեն մոտ է, և ժամանակն է մտածել, թե ինչ պետք է վերցնել ծննդատուն գնալիս: «Արտակարգ դեպքի» պայուսակը` փաստաթղթերով, հիգիենայի պարագաներով, մոր և մանկան համար անհրաժեշտ իրերով, պետք է նախապես պատրաստվի:
    
Պտղի զարգացումը

Երեխայի երկարությունը մոտավորապես 40 սմ է, քաշը` 1300 գր: Փոքրիկի շարժումներն արդեն ավելի են նմանվում նորածնի շարժումների՝ նա կարող է ուսերը կծկել, սեղմում և բացում է բռունցքները և, անգամ, ձգվում է մարմնով: Նա արդեն կարող է որոշել` գտնվում է կիսամթությա՞ն, թե` լուսավորության մեջ: Որովայնի պատը և պլացենտան պատնեշ չեն լույսի համար, և երեխայի աչքերը կարող են տարբերել լուսային բծերը: Մանկան շարժումները քաոտիկից, լողայինից փոխվում և դառնում են ավելի «գիտակցված»: Այժմ նա գրավում է արգանդի մեծ մասը և չի կարող տեղաշարժվել ցանկացած ուղղությամբ, այլ կարող է ընդամենըն ուղղել ձեռքերն ու ոտքերը, փոխել մարմնի դիրքը:

30-32 շաբաթը փոքրիկն արգանդում ընդունում է դեպի ներքև` գլխային կամ հետույքային դիրք, և այդ դիրքը մեծ մասամբ կպահպանվում է մինչև ծննդաբերությունը: Դուք ունեք հնարավորություն նպաստել նրա ամենահարմարավետ՝ գլխային դիրքին: Եթե 30-րդ շաբաթում ՈՒՁՀ տվյալներով երեխան գլխով դեպի ներքև է տեղակայված, հարկ է կրել հատուկ սեղմակապ, որը կֆիքսի որովայնի պատը և կխանգարի երեխային փոխել իր դիրքը:

Մոր վիճակը

Այս ժամկետում հղիի քաշի ավելացումը կարող է կազմել 8-10,5 կգ: Արգանդn այնքան բարձր է տեղակայված, որ դիաֆրագման ճնշում է սրտին, ընդ որում, այնքան ուժեղ, որ սիրտը կարող է անգամ փոխել իր դիրքը: Դիաֆրագմայի վրա ճնշման պատճառով կինը կարող է զգալ ոչ արտահայտված հևոց: Կարող է լինել անքնություն: Քնելու համար հարմար դիրք գտնելն ավելի ու ավելի է դժվարանում: Բժիշկները խորհուրդ են տալիս ձեռք բերել մի քանի հատուկ բարձիկներ` նախատեսված հղիների համար, որպեսզի հարմար լինի քնել կողքի թեքված:

Ի՞նչ անել

•   Աշխատավայրում ձևակերպել դեկրետային արձակուրդ: Դրա տևողությունը 140 օր է՝ 70 օր նախքան ծննդաբերությունը և 70 օր` ծննդաբերությունից հետո
Ձեզ մի զրկեք արձակուրդ գնալու հնարավորությունից. մինչև երեխայի ծնունդը քիչ է մնացել և լավ հանգիստը միայն օգուտ կբերի: Բացի այդ, մնացած 10 շաբաթը կարող եք հասցնել պատրաստել այն ամենը, ինչն անհրաժեշտ է երեխայի հետ հանդիպման համար:
•  Կանանց կոնսուլտացիայում ստանալ վկայական և փոխանակման քարտ, որտեղ նշված կլինեն բոլոր տվյալները հղիության ընթացքի վերաբերյալ, հետազոտությունները, կնոջ վիճակը: Ամբողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտության դեպքում պետք է բժշկին, հղի կինը ցանկալի է, որ պահի իր մոտ:
•   Զբաղվել ծննդատան ընտրությամբ
Ճիշտ ժամանակն է մտածել, թե որտեղ է հարմար ծննդաբերել, ամուսնո՞ւ ներկայությամբ, թե՝ ոչ, տանն ավելի՞ մոտ, թե` հեռու, բայց ավելի լավ պայմաններով: Պետք է ճշտել, անհրաժե՞շտ է, արդյոք, նախապես պայմանագիր կնքել, թե՞ շտապօգնությամբ հնարավոր է գնալ նախատեսած ծննդատուն:
•   Հատուկ մինչծննդյան սեղմակապ կրել, որը ողնաշարը կազատի ավելորդ ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև կնպաստի պտղի ծննդաբերության համար ամենահարմար՝ գլխային դիրքի պահպանմանը: Մի հակառակվեք, եթե բժիշկը սեղմակապ է նշանակում, մտածեք Ձեր ողնաշարի և ապագա երեխայի հարմարավետության մասին:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը