Բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում ինչպես ավանդական (որովայնահատմամբ), այնպես էլ լապարոսկոպիկ (որովայնադիտական) և հեշտոցային եղանակով:
Գինեկոլոգիական լապարոսկոպիկ վիրահատությունն առաջին անգամ Հայաստանում կատարվել է մեր կենտրոնում 1974թ.-ին: Ներկայումս բաժանմունքում ակտիվորեն ներդրվում են վիրաբուժական գինեկոլոգիայում՝ մասնավորապես լապարոսկոպիկ և հիստերոսկոպիկ (արգանդադիտական) վիրաբուժությունում օգտագործվող նոր նվազագույն ներխուժողական (քիչ ինվազիվ) տեխնոլոգիաները:
Բաժանմունքը հագեցած է ժամանակակից «Karl Storz» (Գերմանիա) էնդովիդեովիրաբուժական համալիրով: Համակարգչային հատուկ սարքը՝ կցված լապարոսկոպիկ տեխնիկային, թույլ է տալիս տեսագրել վիրաբուժական միջամտությունը տեսաֆիլմի ձևով, ինչը շատ կարևոր է կատարված վիրահատության որակի հսկողության և հաստատման համար: Ներարգանդային ախտաբանության կասկածի դեպքում կիրառվում է հիստերոսկոպիա: Ախտորոշիչ հիստերոսկոպիան թույլ է տալիս վաղ հայտնաբերել ներարգանդային ախտաբանությունները (արգանդի սուբմուկոզ (ենթաշճային) միոմա, էնդոմետրիումի գերաճներ (հիպերպլազիաներ)) և պոլիպներ, ներարգանդային խտրոցներ և սերտաճումներ): Բաժանմունքը կուտակել է հիստերոսկոպիկ վիրահատությունների մեծ փորձ:
Մեր բաժանմունքում կատարվում են պլանային և անհետաձգելի վիրահատություններ: Վիրահատությունների ժամանակ լայնորեն օգտագործվում են ժամանակակից վիրահատական նյութեր և նորագույն սարքավորումներ:
Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում են հետևյալ միջամտությունները.
1. Լապարոսկոպիկ մեթոդով
2. Հիստերոսկոպիկ մեթոդ (արգանդադիտական մուտքով)
3. Հեշտոցային մեթոդ
4. Լապարատոմիկ մեթոդ (որովայնահատում)
Հետվիրահատական շրջանում հիվանդները գտնվում են հարմարավետ հիվանդասենյակներում, խնամվում են գինեկոլոգիական բաժանմունքի բարձր պրոֆեսիոլանզմ ունեցող անձնակազմի կողմից: Վիրահատությունների 95 տոկոսը կատարվում են քիչ ինվազիվ եղանակներով, ինչը բերում է հիվանդների շուտափույթ ապաքինմանը։ Բոլոր այս վիրահատությունները ուղղված են հիվանդների կյանքի որակի բարձրացմանը։ Դուրս գրումից հետո կանայք հսկվում են ՄՄՊԳՀԿ-ի պոլիկլինիկական-խորհրդատվական բաժնում:
Հեռ.՝ +374 10 53 06 90
Գարիկ Արթուրի Մուրադյան
մանկաբարձ-գինեկոլոգ
Էմիլ Վարդանի Գևորգյան
մանկաբարձ-գինեկոլոգ
Կարեն Սմբատի Հակոբյան
մանկաբարձ-գինեկոլոգ
Վլադիմիր Հովհաննեսի Մաղալյան
մանկաբարձ-գինեկոլոգ
Քրիստինա Էդուարդի Աբրահամյան
մանկաբարձ-գինեկոլոգ
բ․գ․թ․
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»