2020 Հուն 23, Երեքշաբթի
Որքան արագ է թռչում ժամանակը: Թվում է, դեռ երեկ էր, երբ Դուք տեսաք թեստի 2 գծիկը, իսկ այժմ հղիությունն արդեն մոտենում է իր ավարտին: 38-րդ շաբաթում ապագա շատ մայրերի մոտ բացվում է երկրորդ շնչառությունը, նրանք մեծ հաճույքով են կենցաղային գործերով, տան մաքրությամբ զբաղվում, շոյում են մանկական իրերը և, անգամ, ձգտում են վերանորոգում կազմակերպել: Այդ ակտիվությունը բացատրվում է օքսիտոցինի արտադրությամբ, որը, որպես օրենք, կատարվում է ծննդաբերությունից անմիջապես առաջ: Եթե այդ հոգսերը հաճույք են պատճառում, ապա հրաշալի է, վայելեք հղիության վերջին օրերի Ձեր հիանալի վիճակը:
ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Երեխայի քաշի և հասակի աճը դանդաղում է: Այժմ ամեն օր նրա քաշն ավելանում է ընդամենը 30 գրամով, իսկ հասակը՝ ոչ ավելի, քան կես սանտիմետրով: Լյարդը և ենթաստամոքսային գեղձը շարունակում են զարգանալ, որն ավարտվում է միայն երկու, երեք տարեկանում: Երեխայի մոտ արդեն լիովին ձևավորվել են որոշ ռեֆլեքսներ, օրինակ, անմիջապես ծննդից հետո նա կարող է ամուր բռնել մատը, իսկ եթե նրան մոտեցնեն կրծքին, նա կսկսի ռեֆլեկտոր կերպով ծծել:
Ծննդաբերությունից առաջ փոքրիկն սկսում է քիչ շարժվել: Եթե 2 ամիս առաջ նա կարող էր հարվածել մինչև 20 անգամ` մեկ ժամում, ապա այժմ այդ քանակը մի քանի անգամով կրճատվում է: Դա բացատրվում է նրանով, որ երեխայի շարժման տարածությունը պակասել է և նա իրեն այնքան էլ ազատ չի զգում: Եթե երեխան չի շարժվում բավականին երկար, կարելի է նրան դրդել՝ ուտել որևէ քաղց ուտեստ և հանգիստ պառկել: Ստանալով գլյուկոզայի բաժինը, երեխան, թերևս, կակտիվանա: Եթե այդ ամենից հետո նա շարունակում է մնալ պասիվ, պետք է խորհրդակցել բժշկի հետ: Հավանաբար, նա կնշանակի ՈՒՁՀ և ԿՏԳ (կարդիոտոկոգրաֆիա), կամ կլսի պտղի սրտի զարկերը:
ՄՈՐ ՎԻՃԱԿԸ
Հղիության 38 շաբաթում կանանց մեծամասնությունը նշում է ոչ շատ արտահայտված այտուցներ: Դա նորմալ է: Սակայն, պետք է հիշել, որ հանկարծ առաջացած, արտահայտված այտուցը, ինչպես նաև զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումը կարող են հեստոզի մասին վկայել: Բժշկի պետք է դիմել նաև ուժեղ գլխացավի, տեսողության վատացման, աչքերի առաջ իրերի երկատման և փսխման դեպքերում: Դրանք կարող են պրեէկլամպսիայի՝ բարդացած հեստոզի, արտահայտություններ լինել: Պրեէկլամպսիան վտանգավոր է մոր և երեխայի առողջության համար և հաճախ պահանջում է շտապ միջամտություն:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Գնալ ծննդատուն
Հարկ է դիմել ծննդատուն, եթե կծկումները տևում են 25-30 վայրկյան և ավելի, իսկ դրանց միջև դադարները 7-10 րոպե են և գնալով կրճատվում են և կծկումների ինտենսիվությունը կախված չէ կնոջ մարմնի դիրքից: Պետք է հեռախոսում կծկումների հաշվարկը գրանցել և հետևել դինամիկային: Դա կօգնի հստակ որոշել, երբ կծկումները նախնական վիճակից կանցնեն նախածննդյանի:
Ծննդաբերությանը նախապատրաստել հորը
Նախքան ծննդաբերությունն արժե, որ հայրը դիտի ծննդաբերության նկարահանումներ կամ լուսանկարներ, տեղեկանա կծկումների ժամանակ ցավը թուլացնելու միջոցներին և կարդա համապատասխան գրականություն:
Կարդալ այն մասին, թե ե՞րբ և ինչպե՞ս երեխային պետք է մոտեցնել կրծքին
Օրինակ, կարդալ, թե ի՞նչ անել, եթե կաթնարտադրության հետ առաջանում են ինչ-որ խնդիրներ: Արժե նաև կարդալ հետծննդյան դեպրեսիաների՝ ըկճախտերի, հետ կապված խնդիրների մասին: Ընդհանրապես, ավելի հեշտ է խնդրի դեմ պայքարել, եթե նախապես տեղեկացված ես: Ծննդատան համար պատճենեք կրծքով կերակրման մասին տեղեկատվություն: Եթե հետծննդյան սենյակում անցկացնելու եք 2-3 օր, ապա այդ ընթերցանությունը շատ տեղին կլինի:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»