2020 Հոկ 16, Ուրբաթ
Հղիների կեսից ավելին տառապում է առավոտյան սրտխառնոցից: Շատ մասնագետների կարծիքով դա կապված է օրգանիզմի հորմոնալ վերակարգավորման հետ:
Փորձագետ Ժակլին Բենկսը գտնում է, որ հղիության ժամանակ ճիշտ սննդակարգը կարող է լիովին անցկացնել տոքսիկոզը. նշում է Fox News-ը:
Նեկա սննդակարգերը առատ են մթերքով, սակայն դրանցում անբավարար են վիտամինները և հանքային նյութերը: Սննդային նյութերի, մագնեզիումի և վիտամին В6-ի պակասը կարող են նպաստել սրտխառնոցին և անհարմարավետության զգացողությունը հղիության ժամանակ: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ նյութերի համալրումը սննդակարգում նպաստում է տոքսիկոզի ախտանիշների պակասելուն:
ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները վկայում են այն մասին, որ մագնեզիումի պակասն օրգանիզմում վատացնում է հղիի ինքնազգացողությունը: Դրա մակարդակը կարող է իջնել ուժեղ քրտնարտադրությունից, երկարատև սթրեսից, շատ սուրճ, աղ, ալկոհոլ օգտագործելիս: Մագնեզիումով հարուստ են նուշը, լոբին, սպանախը, ավոկադոն: Քանի որ վիտամիններ D-ն, В6-ը, В12-ը և կալցիումը կարևոր դեր են խաղում մագնիումի յուրացման գործում, պետք է վերահսկել նաև նրանց ներմուծումն օրգանիզմ:
Ցավոք, սրտխառնոցը կարող է շարունակվել նաև առաջին եռամսյակից հետո: Հաճախ և քիչ չափաբաժիններով սնունդ ընդունելը, սպիտակուցով, առողջ ճարպերով հարուստ մթերքները նույնպես կարգավորում են շաքարն արյան մեջ և կանխարգելում սրտխառնոցը: Նույնիսկ քնից առաջ և անմիջապես արթնանալուց առաջ մի փոքր ուտելը կարող է նվազեցնել տոքսիկոզի ախտանիշները:
Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան կոգրեսը խորհուրդ է տալիս տոքսիկոզի դեմ պայքարել 250 մգ իմբիրով: Այն անհրաժեշտ է ընդունել ամեն առավոտ և քնից առաջ: Լրացուցիչ պաշտպանություն կտան մթերքները, որոնք հարուստ են վիտամին В6-ով. թռչնամիս, տավարի միս, սաղմոն, քաղցր կարտոֆիլ, ծնեբեկ և բրոկոլի: Սննդակարգում է պետք է ներառել թարմ բանջարեղեն և միրգ: Սրտխառնոցի դեմ օգտակար է սննդում ոսկրածուծի օգտագործումը, որը հարուստ է կալցիումով, մագնեզիումով, ժելատինով:
Օգտակար ճարպերը և խոլեսթերինը կարող են կապ ունենալ տոքսիկոզի հետ: Ճարպերն անհրաժեշտ են հորմոնների սինթեզման համար, իսկ խոլեսթերինը՝ հորմոնների արտադրության վերահսկման, լեղու արտադրման համար: Եթե օրգանիզմ չի ստանում ճարպերի բավարար քանակ, ապա դրանք, առաջին հերթին, օգտագործվում են սեռական հորմոնների՝ պրոգեստերոնի և էստրոգենի սինթեզման համար: Եթե ճարպերը չեն մշակվում լեղիով, ի հայտ է գալիս սրտխառնոց: Խոլեսթերինի մակարդակին հետևելը խիստ կարևոր է: Նրա ցածր պարունակությունը պտղի մոտ կարող է առաջ բերել զարգացման շեղումներ: Ճարպի հիանալի աղբյուր են ձուն, կաթնամթերքը, ճարպոտ ձուկը, կոկոսի և ձիթապտղի յուղը:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»