2020 Օգս 14, Ուրբաթ
Ի՞նչ է հղիության տոքսիկոզը:
Հղիության տոքսիկոզը հղիությամբ պայմանավորված ախտաբանական վիճակ է, որը դադարում է հղիության ավարտի հետ:
Որո՞նք են տոքսիկոզի պատճառները:
Հղիության տոքսիկոզը բազմապատճառային է՝ հորմոնալ, նյարդային, ժառանգական, իմունային, տարիքային, իսկ եթե որևէ խնդրի պատճառները շատ են, արդեն պարզ է, որ դրանք ժամանակակից բժշկության համար մինչև վերջ պարզաբանված չեն:
Տոքսիկոզի ի՞նչ տեսակներ և աստիճաններ կան
Տարբերում ենք վաղ և ուշ տոքսիկոզներ: Վաղ տոքսիկոզը հանդիպում է հղիության առաջին կեսում և հաճախ արտահայտվում հենց առաջին շաբաթից և դրսևորվում է հետևյալ ախտանիշներով.
Վաղ տոքսիկոզի երեք աստիճններն են.
Հղիության երկրորդ կեսում տոքսիկոզի արտահայտություններն են՝ զարկերակային ճնշման բարձրացում, սպիտամիզություն, այտուցների առաջացում: Սովորաբար, այն զարգանում է հղության քսանութ շաբաթական ժամկետից, բայց քիչ չեն դեպքերը, երբ ավելի վաղ են դրսևորվում:
Տարբերում ենք թեթև, ծանր աստիճանի պրեէկլամպսիա և էկլամպսիա:
Թեթև աստիճանի պրեէկլամպսիա: Եթե զարկերակային ճնշումը մինչև 140/90 մմ.սս է, մեզով սպիտակուցի կորուստը` մինչև 5 պրոմիլլե, այտուցները՝ թույլ արտահայտված: Կլինիկական նշաններ, լաբորատոր տվյալների շեղումներ, որպես կանոն, չկան:
Ծանր աստիճանի պրեէկլամպսիա: Ճնշումը 140/100 մմ.սս-ից բարձր է, մեզում սպիտակուցը` 5 պրոմիլլեից բարձր, արտահայտված այտուցներ, կան ուղեղային արյան շրջանառության, հիպովոլեմիայի, արյան մակարդելիության համակարգի, երիկամային ախտահարման, լյարդի ֆունկցիայի խանգարման նշաններ:
Էկլամպսիա: Սա բազմաօրգանային, բազմահամակարգային ախտահարում է, որի ֆոնին հղիի, ծննդաբերի կամ ծննդկանի մոտ զարգանում է մեկ կամ մի քանի տոնիկ, կլոնիկ ցնցումային նոպա, թոքի այտուց, ինսուլտ, մինչև` կոմա:
Հղիության փաստի հաստատումից հետո հղին պետք գտնվի մասնագետի հսկողության տակ, պետք է անցկացվեն լաբորատոր պարտադիր ու լրացուցիչ մի շարք հետազոտություններ՝ վերոհիշյալ բարդությունների առաջացումը, կանխարգելումը ժամանակին հայտնաբերելու, բուժումը արդյունավետ կազմակերպելու և բարդություններից խուսափելու համար:
Լաբորատոր հետազոտություններից են՝ մեզի և արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտությունները, որոնց արդյունքների և կլինիկական նշանների հիման վրա էլ` ծանրության աստիճանը որոշելով, համապատասխան բուժման տևողություն և կուրս է ընտրվում: Թեթև ձևերի դեպքում խորհուրդ է տրվում ճիշտ սննդակարգի պահպանում, օրվա ռեժիմի կարգավորում, հանգստի ճիշտ կազմակերպում, ալկոհոլի, ծխախոտի օգտագործման բացառում:
Ե՞րբ է վտանգավոր տոքսիկոզի դրսևորումը:
Եթե վաղ տոքսիկոզը հղիի մոտ բերում է երիկամային, լյարդային անբավարարությունների, բուժման անարդյունավետության դեպքում հարց է դրվում հղիության ընդհատման՝ ելնելով կենսական ցուցումներից: Ուշ տոքսիկոզի դեպքում բարդությունները մոր կողմից՝ ուղեղի այտուց, կաթված, էնցեֆալոպաթիա, սրտային անբավարարություն, թոքային անբավարարություն, երիկամային անբավարարություն, տարածուն ներանոթային մակարդման համախտանիշ, հղիության ընթացքի հետ կապված բարդություններ՝ պտղի ներարգանդային աճի դանդաղում, պտղի ներարգանդային թթվածնաքաղցից մինչև ներարգանդային մահ, նորմալ տեղակայված ընկերքի շերտազատում` արյունահոսությամբ, վաղաժամ ծննդաբերություն:
Որո՞նք են տոքսիկոզի ռիսկային գործոնները:
Տոքսիկոզի կանխարգելման ի՞նչ եղանակներ կան
Մինչև հղիության պլանավորումը պետք է անցկացնել մասնագետների կողմից բազմակողմանի հետազոտություններ և որևէ ախտաբանության հայտնաբերման դեպքում դեպքում անցկացնել լիարժեք բուժում: Պլանավորելիս բացառել բոլոր վնասակար սովորությունները, իսկ հղիության հաստատման դեպքում կազմակերպել օրվա ճիշտ ռեժիմ՝ ցերեկային հանգիստ, գիշերային լիարժեք քուն, ֆիզիկական ծանրաբեռնվածությունների սահմանափակում, սթրեսների բացառում, զբոսանքներ, սննդակարգի ճիշտ կազմակերպում. վիտամիններով, հանքային աղերով, միկրոէլեմենտներով, սպիտակուցներով հարուստ, փոքրիկ չափաբաժիններով և հաճախակի սննդի ընդունում, բացառելով յուղոտ, ածխաջրատներով, աղի, սուր համեմունքներով սնունդ:
Հղին պետք է խնամքով վերաբերվի իր հղիությանն ու ապագա նորածնի առողջությանը:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»