«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ցավազրկումը ծննդաբերության ժամանակ. հարցազրույց Կարեն Չիլինգարյանի հետ

Ցավազրկումը ծննդաբերության ժամանակ. հարցազրույց Կարեն Չիլինգարյանի հետ

2020 Հուլ 28, Երեքշաբթի

  • Դեղորայքային, ոչ դեղորայքային և ինհալացիոն անզգայացում

    Դեղորայքային, ինհալացիոն ցավազրկման մեթոդներն իրենց դարն արդեն ապրել են: Ամբողջ աշխարհում և մեզ մոտ հինականում էպիդուրալ անզգայացումն է ընդունված:
  • Անզգայացման ո՞ր տեսակներն են թույլատրելի ծննդաբերության ժամանակ

    Հղիության ժամանակ անզգայացումը  և՛ կեսարյան հատման ժամանակ,  և՛ բնական ծննդաբերության ժամանակ իրականացվում է էպիդուրալ ցավազրկման ձևով:
    Իհարկե, ընտրությունը ծննդկանինն է, սակայն բացատրություններից հետո նրանք միշտ էլ համաձայնվում են:

  • Անզգայացումը ծննդաբերության և հղիության ժամանակ որքանո՞վ է տարբերվում սովորական վիրահատական անզգայացումներից

    Տարբերությունն այն է, որ ծննդաբերության ժամանակ մոտ 95 տոկոս  դեպքերում անզգայացումն իրականացվում է լոգոմեդիոնալ /ողնուղեղային/  ցավազրկումով,  որի ժամանակ կիրառվում է միջամտության կամ սպինալ, կամ էպիդուրալ միջամտությունը:
    Դա իհարկե արվում է նաև մյուս վիրահատությունների ժամանակ, սակայն, քանի որ ծննդաբերության ժամանակ գործ ունենք և կնոջ, և ապագա  երեխայի հետ, դա ունի իր առանձնահատկությունները:  Այս դեպքերում դեղորայքն օգտագործվում է այն չափաբաժիններով, որոնք  նվազագույն ազդեցություն կունենան պտղի վրա:

  • Լինո՞ւմ են դեպքեր, երբ դեղաչափի նախնական դոզան և ազդեցության տևողությունը բավարար չի լինում

    Բացառություններ լինում են այն ժամանակ, երբ կեսարյան հատումը կատսրվում է հրատապ ցուցումներով, երբ կա էկլամպսիա կոչվող ծանր պաթոլոգիա, այսպես ասած,  հղիների բարձր զարկերակային ճնշումը: Նման վիճակներից են նաև մանկաբարձական արյունահոսությունները: Այս վիճակների ժամանակ արվում է ընդհանուր ցավազրկում՝ ելնելով ապագա մոր շահերից՝ կյանքի ցուցումով:

  • Էպիդուրալ անզգայացում՝ դրական և բացասական կողմերը:

    Էպիդուրալի դրական կողմն այն է, որ, ինչպես արդեն նշվեց,  օգտագործվող դեղորայքն աննշան ազդեցություն ունի պտղի վրա: Այդ անզգայացումը թույլ է տալիս անցավ ցավազրկել, առավելագույն հարմարավետություն է ապահովվում մոր և փոքրիկի համար: Որևէ բացասական ազդեցություն չի ունենում նորածնի օրգանիզմի վրա:
    Կինն էլ է այն շատ լավ տանում և՛ ազդեցության առումով, և՛ ընդհանրապես ընթացքի: Նա ակտիվ է, բայց ցավ չի զգում: Փոխարենը զգում է ճիգերը, մասնակցում է իր ծննդաբերական պրոցեսին, լսում է իր երեխայի առաջին ճիչը, երեխային դնում ենք կրծքին, վայելում է այդ երանելի, անմոռաց պահը:
     
  • Բացարձակ և հարաբերական հակացուցումները

    Էպիդուրալ անզգայացման ժամանակ բացարձակ հակացուցում է  հանդիսանում օգտագործվող դեղորայքի նկատմամբ ալերգիան: Եվ այդ պատճառով, մինչև գործողությունը, ծննդկանից մանրամասն անամնեզ է հավաքվում: Լինում են նաև դեպքեր, երբ կնոջ անատոմիական կառուցվածքը տեխնիկապես թույլ չի տալիս միջամտությունն իրականացնել: Եվ մինչ միջամտությունը հետազոտությամբ պարզում ենք՝ հնարավո՞ր է այն իրականացնել, թե՝ ոչ:  Նման դեպքերում արդեն դիմում ենք անզգայացման այլ տեսակների:Հարաբերական հակացուցումներից են կնոջ երկմտանքը, կամ եթե հղիության ընթացքում ճնշման տատանումներ է ունեցել:

  • Անզգայացման վտանգները, բարդությունները մոր և պտղի համար

    Էպիդուրալ անզգայացումը բացարձակապես անվնաս է պտղի համար, որովհետև մոր ցավերը հանելով, հանում ենք նաև ծննդաբերական ցավերի հետ կապված էմոցիոնալ ֆոնը: Այդ պատճառով ծննդաբերությունն ընթանում է հարմարավետ և փոքրիկի վրա բարենպաստ է ազդում:
    Թեթև բարդություններ երբեմն լինում են կանանց մոտ: Հիմնականում 10-15 տոկոս դեպքերում կանայք գանգատվում են մեջքի ցավից, մոտ 5 տոկոսն էլ՝  գլխացավից, բայց դա շտկվում է  առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում:

  • Ինչպե՞ս խուսափել ոչ էպիդուրալ անզգայացման հետագա ազդեցություններից

    Եթե այլ անզգայացում է արվում, վտանգները շտկվում են ծննդաբերությունից հետո: Մեզ մոտ թիմային աշխատանք է, զգուշացնում ենք մանկաբույժներին, որ պատրաստ լինեն, քանի որ երեխայի մոտ կարող են լինել այս կամ այն խնդիրները: Դրանք հիմնականում արագ  շտկվող խնդիրներ են:
     
  • Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ մինչև անզգայացումը

    Արվում է հետազոտությունների լրիվ  ցանկը ողջ հղիության ընթացքում, իսկ անզգայացումից առաջ կրկնվում են անալիզները, անհրաժեշտ նեղ մասնագետների խորհրդատվությունները և այլն:
     
  • Եթե հաճախակի ծննդաբերություններ է ունենում կինը, ինչպիսի մոտեցում կա անզգայացման հարցում

    Հաճախակի ծննդաբերությունների ժամանակ էլ միշտ կարելի է էպիդուրալ անզգայացումը կատարել:
  • Անզգայացումը ծննդաբերությանը զուգահեռ առողջական  խնդիրների, շաքարախտի, սրտի հիվանդությունների ժամանակ

    Եթե հղիի մոտ առկա են շաքարախտ, սիրտ-անոթային հիվանդություն կամ այլ խնդիրներ, դա արդեն ցուցում է էպիդուրալ անզգայացման: Ինքնուրույն ծննդաբերությունը այդ դեպքերում ցանկալի չէ, որովհետև ցավային ֆոնը բարդացնում է սիրտ-անոթային ախտանիշները և բացասաբար է ազդում նաև առկա մյուս հիվանդությունների դեպքում: Ցավային ֆոնը հանելիս՝ հղիի մոտ հեմոդինամիկ տատանումներ չեն դիտվում:
    Եվ նման խնդիրների ժամանակ կատարվող հրատապ վիրահատական միջամտության դեպքում միշտ առաջնահերթությունը տրվում է  կնոջ առողջությանը:  Անզգայացումն արվում է կնոջ համար առավելագույն  արդյունավետությամբ, դեղորայքային անհրաժեշտ աջակցությամբ, որովհետև կնոջ առողջությունն ու կյանքը առաջնային են: Դա շատ նուրբ հարց է և, փառք Աստծո, շատ քիչ հանդիպող:
     
  • Անէսթեզիան և վաղաժամ ծննդաբերությունը

    Վաղաժամ ծննդաբերության դեպքում ավելի ցանկալի է սպինալ անզգայացմամբ կեսարյան հատում անել, որովհետև պտուղը դեռևս լրիվ հասուն չէ և կարող է ավելի հեշտ տուժել:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 29, Ուրբաթ | Լուրեր

Բարի գալուստ

Սիրով տեղեկացնում ենք, որ մեր թիմին է միացել մանկաբարձ-գինեկոլոգ  Նանա Դանիելբեկը, ով երկար տարիներ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը