2021 Ապր 06, Երեքշաբթի
Չզարգացող հղիությունը վիճակ է, որի ժամանակ դադարում է (սառեցվում է) պտղի զարգացումը: Այդպիսի հղիությունների մոտավորապես 80%-ն ի հայտ է գալիս առաջին եռամսյակում (մինչև 12 շաբաթականը): Դա հղիության անկրելիության տարբերակներից է: Բոլոր հղիությունների մոտավորապես 20%-ն ընդհատվում են կամ ինքնուրույն վիժումներով (51%), կամ չզարգացող հղիությամբ (49%):
Պտղի զարգացման կանգի ժամանակ առաջին 2 շաբաթում լինում է ինքնուրույն վիժում 61% դեպքերում: 39% դեպքերում պտղաբջիջը մնում է արգանդի խոռոչում: Արգանդի ախտաբանական իներտությունը մի քանի պատճառ ունի. ձևավորվող պլացենտայի ուժեղ ամրացումն` արգանդում, արտամղման իմուն ռեակցիաների անլիարժեքությունը, արգանդի կծկողական ֆունկցիայի նվազումը:
Հղին առաջին 12 շաբաթում զգում է սրտխառնոցի, փսխման, հիպերսալիվացիայի, կրծքագեղձերի պնդացման անհետացում: Պտղի մահից 2 շաբաթ անց կարող են լինել արյունային արտադրություններ:
Չզարգացող հղիության ախտորոշումը
Ախտորոշումն իրականացվում է անամնեզի, բժիշկ-գինեկոլոգի զննման, ուլտրաձայնային հետազոտության և լաբորատոր թեստերի (խորիոգոնիկ գոնադոտրոպինը` դինամիկայում, էստրիոլ և այլն) հիման վրա:
Սառեցված հղիության պատճառները
Պատճառները լիովին բացահայտված չեն, բայց համարվում է, որ պատճառ կարող են լինել.
Հետազոտությունները և անհրաժեշտ միջոցառումները
Քանի որ 40% դեպքերում չզարգացող հղիությունների ժամանակ ինքնուրույն ընդհատում չի իրականանում, անհրաժեշտ է միջամտություն: Ընդունված է համարել, որ սառեցված հղիությանը միշտ ուղեկցում է արգանդի լորձաթաղանթի քրոնիկ բորբոքմումը: Բացի այդ, մեռած, նեկրոզված հյուսվածքների երկարատև առկայությունն` արգանդում, կարող է առաջացնել արյան մակարդելիության խանգարում և արյունահոսություն:
Արգանդի խոռոչի ամենաարդյունավետ մաքրումը` մինչև 10-12 շաբաթականը, վակուումային ասպիրացիան է, որն անվտանգ է և քիչ տրավմատիկ:
Կիրառվում է նաև դեղորայքային աբորտը: Վակուումային ասպիրացիան կատարվում է ամբուլատոր պայմաններում` ներերակային ցավազրկմամբ: Դրանից հետո ստացված հյուսվածքների հետազոտությունները՝ հյուսվածաբանական, իմունահյուսվածաքիմիական, բջջագենետիկ, օգնում են հասկանալ անհաջող հղիության պատճառները:
Արգանդը մաքրելուց հետո անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները.
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»