«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Չզարգացող հղիություն

Չզարգացող հղիություն

2021 Ապր 06, Երեքշաբթի

Չզարգացող հղիությունը վիճակ է, որի ժամանակ դադարում է (սառեցվում է) պտղի զարգացումը: Այդպիսի հղիությունների մոտավորապես 80%-ն ի հայտ է գալիս առաջին եռամսյակում (մինչև 12 շաբաթականը): Դա հղիության անկրելիության տարբերակներից է: Բոլոր հղիությունների մոտավորապես 20%-ն ընդհատվում են կամ ինքնուրույն վիժումներով (51%), կամ չզարգացող հղիությամբ (49%):  

Պտղի զարգացման կանգի ժամանակ առաջին 2 շաբաթում լինում է ինքնուրույն վիժում 61% դեպքերում: 39% դեպքերում պտղաբջիջը մնում է արգանդի խոռոչում: Արգանդի ախտաբանական իներտությունը մի քանի պատճառ ունի. ձևավորվող պլացենտայի ուժեղ ամրացումն` արգանդում, արտամղման իմուն ռեակցիաների անլիարժեքությունը, արգանդի կծկողական ֆունկցիայի նվազումը:
Հղին առաջին 12 շաբաթում զգում է սրտխառնոցի, փսխման, հիպերսալիվացիայի, կրծքագեղձերի պնդացման անհետացում: Պտղի մահից 2 շաբաթ անց կարող են լինել արյունային արտադրություններ:

Չզարգացող հղիության ախտորոշումը

Ախտորոշումն իրականացվում է անամնեզի, բժիշկ-գինեկոլոգի զննման, ուլտրաձայնային հետազոտության և լաբորատոր թեստերի (խորիոգոնիկ գոնադոտրոպինը` դինամիկայում, էստրիոլ և այլն) հիման վրա:

Սառեցված հղիության պատճառները

Պատճառները լիովին բացահայտված չեն, բայց համարվում է, որ պատճառ կարող են լինել.

  • էմբրիոնի գենետիկ և քրոմոսոմային անոմալիաները,
  • էնդոմետրիումի (արգանդի լորձաթաղանթի) կառուցվածքային և ֆունկցիոնալ վիճակը, նրա անլիարժեքությունը և անընդունակությունն` ապահովելու հղիության զարգացման գործընթացները՝ քրոնիկ, աուտոիմուն, էնդոմետրիտ,
  • արյան մակարդելիության խանգարումը՝ բնածին թրոմբոֆիլիա և հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, հիպերհոմոցիստեինեմիա
  • սեռական օրգանների անատոմիական շեղումներ. արգանդի բնածին դեֆեկտներ, սուբմուկոզային միոմա, ներարգանդային սինեխիաներ (կպումներ), իստմիկո-ցերվիկալ անբավարարություն,
  • այլ պատճառներ, որոնք պահանջում են իմունիտետի խորացված հետազոտություն:

Հետազոտությունները և անհրաժեշտ միջոցառումները

Քանի որ 40% դեպքերում չզարգացող հղիությունների ժամանակ ինքնուրույն ընդհատում չի իրականանում, անհրաժեշտ է միջամտություն:  Ընդունված է համարել, որ սառեցված հղիությանը միշտ ուղեկցում է արգանդի լորձաթաղանթի քրոնիկ բորբոքմումը:  Բացի այդ, մեռած, նեկրոզված հյուսվածքների երկարատև առկայությունն` արգանդում, կարող է առաջացնել արյան մակարդելիության խանգարում և արյունահոսություն:

Արգանդի խոռոչի ամենաարդյունավետ մաքրումը` մինչև 10-12 շաբաթականը, վակուումային ասպիրացիան է, որն անվտանգ է և քիչ տրավմատիկ:

Կիրառվում է նաև դեղորայքային աբորտը: Վակուումային ասպիրացիան կատարվում է ամբուլատոր պայմաններում` ներերակային ցավազրկմամբ: Դրանից հետո ստացված հյուսվածքների հետազոտությունները՝ հյուսվածաբանական, իմունահյուսվածաքիմիական, բջջագենետիկ, օգնում են հասկանալ անհաջող հղիության պատճառները:

Արգանդը մաքրելուց հետո անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները.

  • էնդոմետրումի անհապաղ բուժում,
  • արգանդի լորձաթաղանթի (1-3 ամիս) կառուցվածքային-մետաբոլիկ խանգարումների պարտադիր վերականգնում, նաև ֆիզիոթերապևտիկ բուժման տարբեր մեթոդներ, հորմոնալ միջոցներ, իմունային խանգարման վերականգնում,
  • մանրակրկիտ հետազոտություններ,
  • նախապատրաստում` հաջորդ հղիությանը:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը