«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ձվազատումը և հղիությունը

Ձվազատումը և հղիությունը

2021 Հոկ 12, Երեքշաբթի

Ձվազատումը ձվարանի ֆոլիկուլից հասուն ձվաբջջի պոկվելն է, որը տեղի է ունենում ամիսը մեկ անգամ՝ դաշտանային ցիկլի մեջտեղում: Ցիկլը հաշվարկվում է դաշտանի առաջին օրից` մինչև հաջորդ դաշտանի սկիզբը:

Հղիության պլանավորման համար ինչպե՞ս հաշվարկել օվուլյացիայի սկիզբը

Յուրաքանչյուր կնոջ ֆիզիոլոգիական և հորմոնալ ցիկլերը խիստ անհատական են: Բացի այդ, դաշտանային յուրաքանչյուր ցիկլի վրա կարող են ազդել տարբեր գործոններ՝ սթրեսները, մրսածությունը, սնունդը, հիվանդությունները, որոշ դեղեր և այլն: Այդ պատճառով ցիկլի սկզբում դեռևս հնարավոր չէ ճշգրիտ հասկանալ, թե երբ է լինելու ձվազատումը: Սակայն կան մի քանի մեթոդներ, որոնք կարող են օգնել` այն ճշտելուն:

1. Հատուկ ախտորոշիչ համակարգեր, որոնց օգնությամբ որոշվում է մեզում լյուտեինացնող հորմոնի պարունակությունը: Այդպիսի համակարգեր կարելի է ձեռք բերել ցանկացած դեղատնից:
Այդ ախտորոշման ժամանակ դրական պատասխանը ցույց է տալիս, որ ձվազատումը տեղի կունենա առաջին 48 ժամերի ընթացքում: Սակայն դրանց ճշգրտությունը շատ բարձր չէ, ուստի հնարավոր է նաև` սխալ պատասխան:
2. Բազալ ջերմաստիճանի որոշում: Այս մեթոդը պետք է օգտագործել մի քանի դաշտանային ցիկլերի ընթացքում, որպեսզի ստեղծվի բազալ ջերմաստիճանի փոփոխման գրաֆիկը: Ջերմաստիճանի որոշումը պետք է իրականացնել անմիջապես քնելուց հետո, ամեն օր` մոտավորապես նույն ժամին: Այդ անհատական գրաֆիկի հիման վրա հնարավոր կլինի հավանականության բարձր աստիճանով որոշել ձվազատման սկիզբը: Սովորաբար, ձվազատումից  օր առաջ բազալ ջերմաստիճանը որոշ չափով իջնում է, իսկ ձվաբջջից պոկվելու ժամանակ բարձրանում է մինչև 0,3-0,6 °С-ով:

Ձվազատման կապը հղիության հետ
Ֆոլիկուլից ձվաբջջի դուրս գալու շրջանը և դրանից հետո 24 ժամը համարվում է բեղմնավորման ամենահարմար ժամանակը: Սակայն ամեն ձվազատում չէ, որ վերջանում է հղիությամբ: Չէ՞ որ կնոջ օրգանիզմում առկա են 450-550 ձվաբջիջներ և այդ քանակը ցույց է տալիս կնոջ կյանքի ընթացքում ձվազատումների թիվը: Սակայն ձվարանից դուրս եկած ձվաբջիջը բեղմնավորման ընդունակ է ընդամենը 1 օր, իսկ սպերմատոզոիդներն այդ հնարավորությունը պահպանում են 72 ժամ: Եվ հենց այդ շրջանում, այսինքն, ձվազատումից մոտավորապես 2-3 օր առաջ, բեղմնավորման համար ամենահարմար ժամանակն է:            


+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը