2021 Նոյ 01, Երկուշաբթի
Կրծքի կաթի բաղադրությունը մոր օրգանիզմի կողմից խստորեն կարգավորվում է: Մայրը պետք է սնվի ճիշտ և ժամանակին, որովհետև մոր օրգանիզմն է ապահովում կաթի ճիշտ բաղադրությունը՝ դառնալով նորածնի համար անփոխարինելի սննդանյութի աղբյուր:
Ինչպիսի՞ն պետք է լինի մոր սննդակարգը:
Մոր սննդակարգը պետք է լինի բալանսավորված, առողջարար` ներառված սպիտակուցներով հարուստ սննդով (միս, ձուկ, ձու, կաթնամթերք, լոբազգիներ, ընդեղեն և այլն), մրգերով, ամբողջահատիկ ալյուրով պատրաստված մթերքով՝ առաջին հերթին` իր օրգանիզմի պաշարները բարելավելու համար:
Սննդակարգը պետք է ավելանա 400-500 կկալ-ով, քանի որ այդքան է կրծքով կերակրող մոր էներգածախսը: Ջուրը պետք է խմել ըստ պահանջի:
Ի՞նչ հաճախականությամբ պետք է կերակրող մայրը սնունդ ընդունի:
Կերակրող մոր դեպքում ավելի կարևոր է ոչ թե հաճախականությունը, այլ ընդունած կալորիաները:
Ի՞նչ մթերք պետք է ընդունել զգուշությամբ և փոքր քանակներով:
Փոքրիկի ծնվելուց հետո յուրաքանչյուր անգամ որևէ սննդատեսակ հարկ է ավելացնել զգուշությամբ, փոքր քանակներով: Եթե նորածնի մոտ որևէ սննդատեսակ ընդունելուց հետո նկատվում է անհանգստություն, սննդային անընկալության նշաններ, անհրաժեշտ է տվյալ սննդատեսակը ժամանակավորապես հեռացնել ճաշացանկից՝ հետագայում նորից ավելացնելու նպատակով:
Անհրաժեշտ է բացառել որոշ ձկնատեսակներ, որոնք սնդիկ են պարունակում: Սնդիկը կարող է կրծքի կաթի միջոցով անցնել նորածնին, և գլխուղեղի ու նյարդային համակարգի վնասման պատճառ դառնալ:
Հարկ է սահմանափակել կոֆեին պարունակող սնունդը (սուրճ, թեյ, շոկոլադ, գազավորված ըմպելիք և այլն), քանի որ նորածնի մոտ կարող է առաջացնել գրգռվածություն և քնի խանգարում: Սուրճի օրական ընդունումը պետք է լինի 2-4 բաժակից ոչ ավելի:
Պետք է սահմանափակել ալկոհոլի ընդունումը՝ օրը մեկ գավաթ (օրական մոտավորապես 150 մլ գինի): Ալկոհոլ խմելուց 30-60 րոպե անց կրծքի կաթում ալկոհոլի պարունակությունն այնքան է, որքան մոր արյան մեջ է: Այդ պատճառով երեխային կարելի է կերակրել ալկոհոլ օգտագործելուց հետո՝ ամենաքիչը 2-3 ժամ անց: Ալկոհոլի մեծ քանակի ընդունումը նորածնի մոտ կարող է առաջացնել քնի խանգարումներ, անհանգստություն, զարգացման դանդաղում:
Ի՞նչ վտանգներով է հղի ծխախոտի օգտագործումը:
Ծխախոտն անհրաժեշտ է բացառել: Նորածնի օրգանիզմը ծխախոտը վնասում է երկու եղանակով: Նորածինը` որպես պասիվ ծխող, դառնում է առավել ընկալունակ վարակների, բրոնխիտի, թոքաբորբի նկատմամբ, և, ի վերջո, դա կարող է մանկական հանկարծամահության պատճառներից դառնալ:
Ծխախոտի բաղադրության քիմիական և վնասակար նյութերն` անցնելով կրծքի կաթի մեջ, կարող են առաջացնել անհանգստություն, քնի խանգարումներ, նյարդաբանական զարգացման խնդիրներ և այլն:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»