Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հաճախ տրվող հարցեր. հղի կանանց կենսաբանական սքրինինգ

Հաճախ տրվող հարցեր. հղի կանանց կենսաբանական սքրինինգ

2021 Նոյ 19, Ուրբաթ

Ի՞նչ թեստեր են կատարվում հղիության ժամանակ

9-13 շաբաթականում իրականացվում են РАРР-А (պրոտեին-Ա պլազմայում` կապված հղիության հետ, hCG (Human Chorionic Gonadotropin` խորիոնային գոնադոտրոպին), β-hCG (խորիոնային գոնադոտրոպինի բետա ենթամիավոր), AFP (alfa-Fetoprotein` ալֆա ֆետոպրոտեին) հետազոտություններ:

Պե՞տք է, արդյոք, «եռակի թեստը»:

Որոշ կենտրոններում իրականացնում է նաև «եռակի թեստ», որտեղ AFP և hCG հետազոտություններին ավելացվում է չհամակցված էսթրիոլ հորմոնի քանակի որոշումը: Ժամանակակից տվյալների համաձայն, այս ցուցիչը քրոմոսոմային ախտաբանության առկայության ճշտման հարցում շատ քիչ նշանակություն ունի և կախված է կնոջ վիճակի տարբեր գործոններից: Եթե «երկակի թեստով» հայտնաբերված է քրոմոսոմային ախտաբանության վտանգ, ապա պետք է վստահել գինեկոլոգի եզրակացությանը:

«Պտղի սպիտակուցների» համար կատարվող արյան հետազոտության ժամանակ կարևո՞ր է հղիի քաշը:

Բոլոր հղիների քաշը պետք է նշված լինի հետազոտության ուղեգրում: Եթե դա բացակայում է, վտանգը կարելի է հաշվարկել այդ ժամկետի «միջին» ցուցանիշով՝ 60 կգ:

Հղիները տարբեր քաշ են ունենում՝ 45-145 կգ: Այդ պատճառով քաշը ճշտելը կարևոր է, բայց առանձին գրամների վրա ուշադրություն դարձնել չարժե: Միշտ պետք է անհատական մոտեցում ցուցաբերել:

Պտղի սպիտակուցների հետազության համար արյունը պետք է վերցնել անոթի՞ վիճակում:

Ի տարբերություն սննդի նկատմամբ զգայուն հետազոտությունների, պտղից մոր արյան մեջ անցնող սպիտակուցների քանակի որոշումը սննդի ընդունման ժամանակի հետ որևէ կապ չունի: Կարևոր է նաև ուլտրաձայնային հետազոտությամբ հղիության ժամկետի ճշտումը:

Ո՞ր հետազոտություններն են առավել կարևոր՝ РАРР-А և  β-hCG, թե՞ AFP և hCG:

Ներկայում առավելությունը տրվում է առաջինին՝ РАРР-А և β-hCG: Ապացուցված է, որ դրանք քրոմոսոմային ախտաբանության, այդ թվում՝ Դաունի համախտանիշի վտանգի գնահատման համար ավելի նշանակետային են: Դրա կարևոր առավելությունն է, որ իրականացվում է հղիության առաջին եռամսյակում (արյունը կարելի է հանձնել արդեն 9 շաբաթականում): Հետազոտության լավագույն ժամկետը 9-12 շաբաթներն են, թեև կարելի է կատարել նաև մինչև 14 շաբաթականը  (13 շաբաթ 6 օրականը), սակայն պատասխանի ճշգրտությունն ավելի ցածր կլինի:

Եթե արդեն իրականացվել են առաջին եռամսյակի բոլոր հետազոտությունները, կատարվել է ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ), և քրոմոսոմային ախտաբանության վտանգը շատ ցածր է, ապա APF և hCG հետազոտությունների կարիքը չկա, կամ իրականացվում է միայն որոշ դեպքերում՝ գենետիկի խորհրդով:

Եթե առաջին սքրինինգային թեստը չի կատարվել, ուրեմն անհրաժեշտ է անպայման երկրորդ սքրինինգ թեստն իրականացնելու համար արյան հետազոտություն կատարել 15-18 շաբաթականում:

Միջազգային փորձագետների առաջարկով, պրենատալ ախտորոշման РАРР-А և β-hCG հետազոտությունները 9-12 շաբաթականում խորհուրդ է տրվում բոլոր հղիներին՝ ցանկացած տարիքում:

Արտամարմնային բեղմնավորմամբ (ԱՄԲ) հղիության 12 շաբաթականում ինչպե՞ս իրականացնել կենսաքիմիական թեստը:

Անհրաժեշտ է անպայման կատարել РАРР-А և β-hCG հետազոտություն և ՈՒՁՀ:

Համակարգչային ծրագրով հաշվարկվում է «միացյալ» վտանգը` ըստ սպիտակուցների, ՈՒՁՀ-ի, կնոջ տարիքի, այլ կերպ ասած՝ «ձվաբջջիի տարիքի»: 

Բնականաբար, պետք է նշվի նաև ձվաբջջի դոնորի տարիքը: Եթե այն հայտնի չէ, կարելի է հաշվարկը կատարել ամենացածր տարիքային վտանգից ելնելով, քանի որ ԱՄԲ բոլոր դոնորներն ունեն տարիքային սահմանափակում:


+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Մար 27, Չորեքշաբթի | Լուրեր

Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում։ Նա չէր էլ կարող պակերացնել, որ վաղաժամ ծննդաբերությունը կստիպի, ինչպես ինքն է գրում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 07, Հինգշաբթի | Պացիենտների համար

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը հետ է զարգանում, և ծննդյան պահին հասնում մինչև 1,5-2 միլիոնի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը