2021 Հոկ 03, Կիրակի
Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:
Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում: Նորածինների մոտ այն հիմնականում տեղակայվում է բերանի խոռոչում, լեզվի վրա սպիտակ, կաթնագույն, մոխրագույն, կամ դեղին փառի տեսքով, ինչպես նաև հետույքի շրջանում` առաջացնելով շփաբորբ:
Որոնք պատճառները և նպաստող գործոնները:
Նորմայում քիչ քանակով «Կանդիդա Ալբիկանս» սնկերը բնակվում են առողջ մաշկի վրա կամ բերանի խոռոչում՝ վերահսկվելով օրգանիզմի իմուն համակարգի կողմից: Այդ սնկի փոխանցումը հնարավոր է նաև մորից` նորածնին: Նորածինների մոտ՝ դեռևս չձևավորված իմուն համակարգի կամ հակաբիոտիկ ընդունելու պատճառով, սնկերը կարող են գերաճ տալ, տարածվել՝ հանգեցնելով բերանի խոռոչի ախտահարման և նորածնի մոտ անհանգստության առաջացման:
Որքա՞ն հաճախ է դիտվում նորածնային շրջանում:
Կաթնախտը դիտվում է 7 երեխայից 1-ի դեպքում և առավել հաճախ հանդիպում է մինչև 10 շաբաթական երեխաների մոտ:
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում նորածինների մոտ:
Ախտանշանները հետևյալներն են՝ սպիտակ, թավշյա նստվածք լեզվի, լնդերի, քիմքի, այտերի վրա: Սովորաբար, այդ նստվածքը (փառը) դժվար է հեռացվում: Հնարավոր է նաև ցավ բերանի խոռոչում` կերակրելիս, որի արդյունքում փոքրիկը կարող է հրաժարվել կերակրումներից:
Ի՞նչ բարդություններով է հղի, եթե ժամանակին չբուժվի:
Բարդություններից է վարակի տարածումը աղեստամոքսային համակարգ, աղիներով` դեպի հետույքի շրջան, որի արդյունքում այդ շրջանում կարող է առաջանալ սնկային ծագման շփաբորբ, որի հետ կապված երեխայի մոտ դիտվում է անհանգստություն: Հաջորդը՝ աղջիկ նորածինների մոտ հեշտոցի վարակումն է: Երկարատև հակաբիոտիկային բուժման դեպքում կարող է դիտվել սնկային վարակի տարածում օրգանիզմում: Կրծքով կերակրման ճամանակ հնարավոր է նաև վարակի փոխանցում երեխայից մորը և արդյունքում ախտահարվեն կրծքի պտուկները:
Ինչպե՞ս բուժել:
Կաթնախտը հաՃախ բուժում չի պահանջում: Անհրաժեշտության դեպքում նշանակվում է հակասնկային թերապիա: Հետույքի շփաբորբի դեպքում ախտահարված տարածքը պետք է պահել չոր և մաքուր:
Ինչպե՞ս կանխարգելել:
Անհրաժեշտ է իրականացնել կաթի շշերի, կթիչի, ծծակների հաճախակի ախտահանում: Յուրաքանչյուր կերակրումից հետո պետք է համոզվել, որ պտուկները և արեոլան չոր են: Պետք է նաև հաճախակի փոխել կրծքի միջադիրները:
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»