2021 Դեկ 12, Կիրակի
Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:
Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է պտղի և նրա իմուն համակարգի զարգացմանը, նպաստում է կալցիումի (Ca), ֆոսֆորի (P) յուրացմանը, որոնք անհրաժեշտ են ոսկրերի, ատամների, եղունգների համար, կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակությունը, գլյուլոզայի մակարդակը, նպաստում են որոշ հորմոնների և արյան բաղադրիչների սինթեզին, խթանում են նեյրոնների միջև իմպուլսի փոխանցմանը:
Որո՞նք են վիտամին Դ-ի բնական աղբյուրները:
Վիտամին Դ-ի բնական աղբյուր են մի շարք սննդամթերքներ`ձվի դեղնուցը, ձկնեղենի որոշ յուղոտ տեսակներ, սնկերը, ինչպես նաև վիտամին Դ-ով հարստացված մթերքները:
Բնական աղբյուր են նաև արևի ճառագայթները, սակայն պետք է խուսափել անմիջապես արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց:
Խորհուրդ է տրվում օրգանիզմի անհրաժեշտ չափաբաժինն ապահովելու համար չբավարարվել միայն բնական ճանապարհով պաշար կուտակելով:
Վիտամին Դ-ի դոզայի փոփոխությունը կախված չէ տարվա եղանակից, քանի որ նույնիսկ ամռան ամիսներին արևի միջոցով հնարավոր չէ ապահովել օրվա պահանջը:
Ի՞նչ չափաբաժնով է նշանակվում վիտամին Դ-ն նորածիններին՝ կանխարգելիչ և բուժական նպատակներով:
Վիտամին Դ-ն խորհուրդ է տրվում նորածնի մոտ սկսել կյանքի առաջին շաբաթից ՝ 500 ՄՄ չափաբաժնով: Բուժիչ չափաբաժինն սկսվում է 1000 ՄՄ-ից և նշանակվում է անբավարարության նշանների ի հայտ գալու պարագայում:
Որո՞նք են վիտամին Դ-ի անբավարարության նշանները:
Վիտամին Դ-ի անբավարարության նշաններն են՝ քնի խանգարումը, գրգռվածությունը, աճի խանգարումները (և´ քաշի, և´ հասակի), առատ քրտնարտադրությունը (հատկապես քնի ընթացքում), գաղթունի փակվելու դանդաղումը:
Ի՞նչ բարդություններ կրող են լինել վիտամին Դ-ի անբավարարության դեպքում:
Երկարատև անբավարարության հետևանքով երեխաների մոտ կարող է զարգանալ ռախիտ հիվանդությունը, որը բնորոշվում է ոսկրային հյուսվածքների փափկեցումով և դեֆորմացիայով`ոտքերի ծռվածություն, գլխի մեծ չափեր, տափակած ծոծրակ, արտացցված ճակատ և այլն:
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»