«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Հղիությամբ պայմանավորված տհաճ զգացողություններ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ

Հղիությամբ պայմանավորված տհաճ զգացողություններ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ

2022 Փետ 15, Երեքշաբթի

Ի՞նչ տհաճ զգացողություններ կարող են առաջանալ կնոջ մոտ` հղիության ընթացքում:

Հղիությունը փոփոխությունների ժամանակաշրջան է, երբ կարող են լինել որոշակի ֆիզիկական և հուզական «անհարմարություններ»:  Հղիության որոշ ժամանակահատվածներում շատ կանանց համակում է անհանգստություն: Սակայն անհանգստանալու կարիք չկա, դրանք սովորական խնդիրներ են, որոնք անհետանում են երեխայի ծնվելուց հետո:  

Որո՞նք են ամենատարածված անհարմարությունները:

Հաճախակի միզակապություն (հատկապես առաջին երեք և վերջին երեք ամիսներին), հոգնածության զգացողություն (հատկապես առաջին երեք ամիսների ընթացքում), առավոտյան կամ օրվա այլ ժամերին` սրտխառնոց (որը հաճախ անհետանում է առաջին երեք ամիսներից հետո), այրոց, փորկապություն, ոտքերի այտուցվածություն, ցավ` մեջքի շրջանում:  

Ի՞նչ խորհուրդներ եք տալ հոգնածության զգացողությունը մեղմացնելու համար:

Անհրաժեշտ է հաճախակի հանգստանալ, սնվել առողջ և կատարել թեթև վարժություններ։ Այդ ամենը կօգնեն ավելի քիչ հոգնածություն զգալ:

Ինչպե՞ս պայքարել սրտխառնոցի դեմ:

Պետք է ուտել հաճախակի, փոքր չափաբաժիններով՝ յուրաքանչյուր 1-2 ժամը մեկ անգամ, որպեսզի ստամոքսը չծանրաբեռնվի, ուտել աղի, չոր, չեզոք համով թեթև ուտեստներ (օրինակ` ընկուզեղեն, ոլորաբլիթներ, կրեկեր, շիլա, թոսթ), կոշտ և հեղուկ սնունդն ընդունել առանձին, հեղուկներ օգտագործել կոշտ սննդի ընդունումից առնվազն 30 րոպե առաջ կամ հետո` ստամոքսում ծանրության զգացողությունը նվազեցնելու նպատակով: Հեղուկներն ավելի լավ է ընդունել սառը վիճակում, ցանկալի է ձողիկով, գազավորված կամ մի փոքր թթվաշ՝ փոքր չափաբաժիններով: Անհրաժեշտ է բացառել սուրճի, կծու, սուր հոտ ունեցող, ճարպի բարձր պարունակությամբ, թթու և շատ քաղցր սննդի օգտագործումը, խուսափել շատ տաք կամ շատ սառը սնունդ ընդունելուց, նախապատվությունը տալ ցածր յուղայնության, սպիտակուցների բարձր պարունակությամբ մթերքներին, սնունդ ընդունել նախքան անկողնուց վեր կենալը և այն ժամանակ, երբ սրտխառնոցը փոքր-ինչ մեղմացած է: Հարկ է ուտել նախքան քաղց զգալը, որովհետև դատարկ ստամոքսը կարող է ուժեղացնել սրտխառնոցը:

Ինչպե՞ս կանխարգելել այրոցը:

Այրոցը կարող է առաջանալ հղիության հինգերորդ ամսում։  Դրանից խուսափելու համար պետք է հրաժարվել սուրճ կամ կոֆեին պարունակող գազավորված ըմպելիքից։ Ուտելուց անմիջապես հետո չպառկել։ Անհրաժեշտ է քնել` գլխատակը բարձր վիճակում։ Եթե այրոցը շարունակվում է՝ դիմել բժշկի:  

Ինչպե՞ս պայքարել փորկապության դեմ:

Հղիության ընթացքում հաճախ անհանգստացնում է փորկապությունը, որը կանխելու համար պետք է օրվա մեջ ընդունել առատ հեղուկներ և սնվել բջջանյութով հարուստ սննդակարգով։  Ջուրը կօգնի նաև խուսափել միզուղիների վարակից։  

Ի՞նչ անել ոտքերի այտուցի և մեջքի ցավերի ժամանակ:

Ոտքերի այտուցվածությունը նվազեցնելու կամ կանխելու համար օրական մի քանի անգամ պետք է բարձրացնել ոտքերը, քնել ձախ կողքին պառկած:

Հղիության վերջին 3-4 ամիսներին կարող են ի հայտ գալ նաև մեջքի ցավեր։ Անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և կրել հատուկ նախածննդյան գոտի (սեղմակապ գոտի)։ Այն կթեթևացնի մեջքի ծանրաբեռնվածությունը, չի խանգարի աճող որովայնին և կնվազեցնի որովայնի մաշկի վրա հղիության շերտերի (ստրիաների) առաջացման վտանգը: Պետք է կրել նաև հարմարավետ կոշիկներ՝ առանց կրունկների, ծանրություն չբարձրացնել։ Եթե հնարավոր չէ խուսափել ծանրություն բարձրացնելուց, այդ դեպքում անհրաժեշտ է ծալել ծնկները, այլ ոչ թե մեջքը:  

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 04, Երկուշաբթի | Լուրեր

ԱՄԲ՝ 14 տարվա անպտղություն

Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 08, Ուրբաթ | Պացիենտների համար

Հայաստանում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն

Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը