2022 Հոկ 17, Երկուշաբթի
Կնոջ փոքր կոնքն ունի մկանային հենք, որի շնորհիվ արգանդը, հեշտոցը, միզապարկը, ուղիղ աղին և այլ օրգաններ պահվում են որովայնի խոռոչում: Երբ մկանային և շարակցական հյուսվածքները թուլանում են, տեղի է ունենում այդ օրգանների իջեցում՝ պրոլափս:
Արգանդի իջեցումը կարող է լինել մասնակի և ամբողջական: Այդ ժամանակ կինը մշտապես ունենում է տհաճ զգացողություն, խանգարվում է միզարձակումը, դեֆեկացիան, սկսվում են խնդիրներ ինտիմ կյանքում:
Ախտանշանները
Արգանդի և հեշտոցի պատերի իջեցման ախտանշանները սկզբնական շրջանում կարող են չարտահայտվել: Բայց ժամանակի ընթացքում պրոլափսն առաջացնում է օտար մարմնի զգացողություն որովայնի ստորին հատվածում, հեշտոցի չորություն, արյունային արտադրություն, շոշափելիս զգացվում է ամուր առաձգական հյուսվածքը: Երբեմն հեշտոցի կամ արգանդի վզիկի արտափքումն այնքան արտահայտված է, որ այն տեսանելի է անզեն աչքով:
Հիվանդության պատճառները
Պատճառներից են՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հղիությունը և պաթոլոգիկ ծննդաբերությունները: Պրոլափսը կախված է պտղի չափից, մոր տարիքից, քաշից, ծննդաբերությունների տևողությունից, քանակից: Այն կարող է կապ ունենալ նաև տարիքային փոփոխությունների, ինչպես նաև սեռական հորմոնների պակասի հետ:
Արգանդի իջեցումը կարող է զարգանալ այլ հիվանդությունների ֆոնի վրա, որոնք ուղեկցվում են երկարատև հազով, ներորովայնային ճնշման բարձրացմամբ, կոնքի հատակի կապանների թուլությամբ:
Շարակցական հյուսվածքի թուլությունը կարող է լինել նաև բնածին, այդ դեպքում պրոլափսը, հնարավոր է, ի հայտ գա երիտասարդ տարիքում: Պատճառ կարող են հանդիսանալ նաև բժշկական միջամտությունները՝ արգանդի հեռացում, անոթների, նյարդերի վնասման հետևանքով կոնքի հատակի հյուսվածքների սնուցման խանգարում:
Հիվանդության շրջանները հինգն են.
Ախտորոշումը
Ախտորոշումն իրականացվում է գինեկոլոգի զննման օգնությամբ, փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտությամբ, կալպոսկոպիայով: Երբեմն կարիք է լինում դիմելու պրոկտոլոգի և ուրոլոգի խորհրդատվության:
Բուժումը
Երկրորդ շրջանից սկսած՝ ագանդի և հեշտոցի պատերի իջեցումը արդեն հնարավոր է բուժել միմիայն վիրահատական միջամտության ճանապարհով:
Հիվանդության զարգացումը հնարավոր է կանգնեցնել միայն առաջին շրջանում բուժական ֆիզկուլտուրայով, գինեկոլոգիական մերսումով, հորմոնալ ֆոնի կարգավորմամբ, լողով, հեծանվի վարումով:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»