«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ծննդաբերությունից հետո կանանց մոտ հնարավոր խնդիրները. Սոնա Աբելյան

Ծննդաբերությունից հետո կանանց մոտ հնարավոր խնդիրները. Սոնա Աբելյան

2023 Հուն 19, Երկուշաբթի

Ի՞նչ խնդիրներով են կանայք հաճախ դիմում գինեկոլոգին` ծննդաբերությունից հետո։

Ծննդաբերությունից հետո կանայք կարող են ունենալ մի շարք խնդիրներ, ինչպիսիք են՝ արյունահոսություն, ցավ` շեքի շրջանում, կրծքով կերակրման դժվարություններ, անմիզապահություն, հետծննդաբերական դեպրեսիա և այլն:

Սովորաբար, որքա՞ն ժամանակ է տևում արյունային արտադրությունը ծննդաբերությունից հետո, և ե՞րբ անհանգստանալ։

Ծննդաբերությունից հետո արյունային արտադրությունը (լոխիա) կարող է տևել մի քանի շաբաթ: Սկզբնական շրջանում այն նման է առատ դաշտանի և, ժամանակի ընթացքում, աստիճանաբար, պակասում է: Եթե արտադրությունը դառնում է չափազանց առատ, վառ կարմիր կամ ուղեկցվում է ուժեղ ցավով և ջերմությամբ, հարկ է խորհրդակցել գինեկոլոգի հետ:

Որո՞նք են կրծքով կերակրման հետ կապված առավել հաճախ հանդիպող խնդիրները։

Կրծքով կերակրումը կարող է ունենալ իր ուրույն մարտահրավերները: Կրծքով կերակրման տարածված խնդիրներից են պտուկների ճաքը, ցավոտությունը, լակտոստազը (կաթի կանգը` կրծքագեղձերում), կաթնարտադրության պակասը կամ կրծքագեղձի վարակները (մաստիտ)

Գինեկոլոգի ուղղորդմամբ և օգնությամբ հնարավոր է հաղթահարել այդ մարտահրավերները և շարունակել կրծքով կերակրել:

Նորմա՞լ է, արդյոք, ծննդաբերությունից հետո սեռական հարաբերության ժամանակ ցավը կամ անհարմարավետության զգացողությունը։

Նման խնդիրը ծննդաբերությունից հետո կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են՝ շեքի դեռևս չապաքինված  պատռվածքը, հորմոնալ փոփոխությունները կամ հեշտոցում` չորությունը:

Խորհուրդ է տրվում ծննդաբերությունից հետո մոտավորաես 6 շաբաթ ձեռնպահ մնալ սեռական հարաբերությունից, ինչը կարևոր ժամանակ է մարմնի ապաքինման համար։ Հարկ է կատարել վարժություններ, անհրաժեշտության դեպքում օգտագործել ջրային հիմքով քսանյութեր: Եթե ցավը շարունակվում կամ ուժեղանում է, խորհուրդ է տրվում խորհրդակցել գինեկոլոգի հետ` վիճակի ճիշտ գնահատման համար:

Ծննդաբերությունից հետո ինչո՞ւ է առաջանում անմիզապահություն։

Անմիզապահությունը կամ մեզի ակամա արտահոսքը սովորական խնդիր է հատկապես հեշտոցային ծննդաբերությունից հետո։ Այն կարող է առաջանալ կոնքի հատակի մկանների թուլացման պատճառով։

Կոնքի հատակի վարժությունները, որոնք հայտնի են որպես Կեգելի վարժություններ, կարող են օգնել ուժեղացնել այդ մկանները:

Գինեկոլոգը վարժությունները կատարելու ճիշտ տեխնիկայի վերաբերյալ խորհուրդներ կտա և կառաջարկի լրացուցիչ բուժում, ինչպես, օրինակ` ֆիզիոթերապիա:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը