2023 Հուլ 02, Կիրակի
Կանայք, սովորաբար, զգույշ են հղիության ընթացքում, սակայն վնասվածքներից ոչ ոք ապահովագրված չէ․․․
Այո՛, թեպետ կանայք բավականին զգույշ և ուշադիր են հղիության ընթացքում, սակայն կանխատեսել ամեն ինչ կյանքում հնարավոր չէ, և, հետևաբար, վայր ընկնելը նույնպես լիովին բացառելն անհնարին է: Եվ, բնականաբար, վայր ընկնելը միշտ էլ առաջացնում է տագնապ, որը հղիների մոտ կրկնապատկվում է:
Ի՞նչ կարևորություն ունի մարմնի վնասման հատվածը՝ ընկնելիս։
Շատ կարևոր է, թե մարմնի որ մասի վրա է հղի կինն ընկել, եթե որովայնի, այդ դեպքում պետք է կտրուկ չբարձրանալ և չփոխել մարմնի դիրքը: Անհրաժեշտ է որոշ ժամանակ նստել, ապա զգուշորեն բարձրանալ և կանգնել, ցանկալի է՝ բռնվելով որևէ ամրությունից կամ հենվելով դրան:
Որքան՞վ է պտուղը պաշտպանված արտաքին հարվածների ազդեցությունից։
Մեխանիկական գործոններից պտղին պաշտպանում են հարպտղաջրերը, պտղաթաղաթները, արգանդի էլաստիկ մկանունքը, որովայնի խոռոչի պատերը, իսկ փոքր ժամկետներում նաև՝ կոնքի ոսկրային հենքը:
Ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ տրավման հղիության ընթացքում։
Երբեմն, հատկապես 5-րդ ամսվանից հետո, կարող են առաջանալ հետևանքներ որովայնի վրա ընկնելու արդյունքում, դրանք են.
Այդ դեպքերում կինը հրատապ պետք է դիմի կլինիկա, որտեղ՝ կախված իրավիճակից, կկազմակերպվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Սթրեսային իրավիճակից կարող է առաջանալ սրտխփոց, դող, գլխապտույտ, տագնապի զգացում, այդ դեպքերում կարելի է ընդունել բուսական հիմքով հանգստացնող դեղեր:
Ձեր խորհուրդը հղիներին՝ տրավմայից խուսափելու համար
Իմ խորհուրդն է՝ հետևել հետևյալ նախազգուշական միջոցներին.
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»