«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Վիժում

Վիժում

2023 Հուն 14, Չորեքշաբթի

Վիժումը հղիության ինքնուրույն ընդհատումն է մինչև 28 շաբաթականը, երբ պտուղը դեռ չի հասել կենսունակությունը պահպանելու վիճակին:

Վիժումը կարող է լինել վաղ (մինչև 12 շաբաթականը) և ուշ (մինչև 12-22 շաբաթական հղիությունը):


22 շաբաթից հետո հղիության ընդհատումն անվանում են վաղաժամ ծննդաբերություն: Վիժումը հաճախ է հանդիպում՝ 15- 20 տոկոս դեպքերում:

Պատճառները

Ձվազատման (օվուլյացիա) հետևանքով ի հայտ եկած ֆոլիկուլի տեղում առաջանում է «դեղին մարմին», որը ցիկլի երկրորդ շրջանում (մինչև բեղմնավորումը) սկսում է արտադրել «հղիության հորմոն»՝ պրոգեսթերոն: 12 շաբաթականից այդ գործառույթն իր վրա է վերցնում ընկերքը:

Պրոգեսթերոնն օրգանիզմին պատրաստում է հղության, թուլացնում է արգանդի մկանների տոնուսը, կանխում էմբրիոնի արտամղումը:     

Դեղին մարմնի անբավարարության կամ պլացենտայի ոչ ճիշտ զարգացման հետևանքով պրոգեսթերոնի արտադրությունը նվազում է, որի արդյունքում արգանդի տոնուսը կարող է բարձրանալ և կծկումներ առաջանալ, ինչն հղիության ընդհատման պատճառ է դառնում:

Հորմոնի արտադրության խաթարման պատճառները.

  • ձվազատման խանգարում,
  • դեղին մարմնի թերզարգացում,
  • ընկերքի ձևավորման անոմալիաներ,
  • փոքր կոնքի արյան շրջանառության խանգարում։

Եթե հորմոնի պակասը ժամանակին է հայտնաբերվում, բժշկի կողմից նշանակվում է պրոգեսթերոն պարունակող պատրաստուկներ:

Հորմոնալ մյուս ախտաբանությունը օրգանիզմում տղամարդու հորմոնների բարձր մակարդակն է՝ հիպերանդրոգենիան: Անդրոգենները ճնշում են էսթրոգենի և պրոգեսթերոնի արտադրությունը, ինչն արգելք կարող է դառնալ նաև բեղմնավորման համար, իսկ հղիության դեպքում՝ վիժումի պատճառ լինել:

Վահանագեղձի հորմոնների ավելցուկը կամ պակասը ևս կարող են վիժումների պատճառ դառնալ:

Պտղի գենետիկ արատներ

Քրոմոսոմների ոչ ճիշտ քանակը հաճախ է վիժման պատճառ դառնում: Դա կարող է փոխանցվել ժառանգաբար, կամ հիվանդությունների և արտաքին ազդակների արդյունքում առաջացած մուտացիաների հետևանք լինել: Պտղի արատները երբեմն զրկում են նրան կենսունակությունից, և տեղի է ունենում նրա արտամղում՝ արգանդի կծկումներով և արյունահոսությամբ: Եթե դա արտահայտվում է շատ վաղ՝ 3-5 մանկաբարձական շաբաթականում, կինն անգամ կարող է տեղյակ չլինել հղիության մասին և այդ վիճակն ընդունել որպես դաշտան:

Վարակիչ հիվանդություններ

Պտղի համար վտանգ են նաև վարակիչ հիվանդությունները՝ հատկապես մինչև 12 շաբաթական հղիությունը, երբ սկսում են զարգանալ պտղի բոլոր օրգան-համակարգերը: Հերպեսը վտանգավոր է, եթե մինչև այդ կինը չի հիվանդացել այդ վարակով: Վտանգ են նաև կարմրախտը, կարմրուկը, տոքսոպլազմոզը, ցիտոմեգալիան: Այս վարակներից հետո զարգանում է մշտական իմունտետ, սակայն հիվանդության ընթացքում տեղի է ունենում պտղի արտամղում և մահ:

Պետք է զգուշանալ նաև սեռավարակներից՝ հոնորեա, սիֆիլիս, ուրեոպլազմոզ, տրիխոմոնիազ, խլամիդիոզ:

Աուտոիմուն հիվանդություններ (կարմիր գայլախտ, ռևմատոիդ արթրիտ և այլն): Կնոջ օրգանիզմում ընթացող որոշ գործընթացներ կարող են առաջացնել հակամարմինների արտադրություն, որոնք սեփական բջիջներն ընդունում են որպես օտար: Զարգացող էմբրիոնը նույնպես կարող է այդ հարձակմանը ենթարկվել:

Այլ պատճառներ.

  • կնոջ բարձր տարիքը,
  • սուրճի կամ այլ էներգետիկ ըմպելիքների չարաշահումը,
  • որոշ դեղերի օգտագործումը,
  • մարմնի չափազանց ցածր կամ բարձր քաշը,
  • մինչև այդ իրականացված գործիքային արհեստական վիժումը,
  • աշխատանքային ծանր պայմանները (ծանրություն բարձրացնելը, վնասակար նյութերի ազդեցությունը և այլն),
  • ֆոլաթթվի անբավարարությունը։

Ռիսկի գործոններից են նաև հղիության ժամանակ կնոջ ծխելը, ալկոհոլ, նարկոտիկներ օգտագործելը:

Վիժման ախտանշանները

Եթե առկա է որովայնի ներքևում դեպի ցած ձգող ցավ, անհրաժեշտ է զգուշանալ: Ցավն աստիճանաբար ուժեղանում է և դառնում սպաստիկ: Եթե միջոցներ չեն ձեռնարկվում, հեշտոցից դիտվում է արյունահոսություն:

Բուժումը

Վիժումից հետո անպայման նշանակվում է հակաբիոտիկ:

Հաջորդ հղիությունը պետք է պլանավորել 3 ամսից ոչ շուտ: Մինչև հաջորդ հղիությունը պետք է, նախ՝ պարզել վիժում առաջացրած պատճառները և մասնագետի մոտ ստանալ համապատասխան բուժում:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը