2023 Սեպ 15, Ուրբաթ
Հղիության ընթացքում կնոջ մարմինն անընդհատ փոփոխության է ենթարկվում, ինչը որոշակի անհարմարություններ է առաջացնում: Որոշ անհարմարություններ կարող են առաջանալ հղիության առաջին շաբաթների ընթացքում, իսկ որոշներն՝ այն ժամանակ, երբ ծննդաբերությունն արդեն մոտ է:
Խոսենք հղիության ժամանակ հաճախ հանդիպող սրտխառնոցից։
Սրտխառնոցի մեղմ ձևերը շատ տարածված են հղիների մոտ: Դրանք արտահայտվում են հղիության առաջին շաբաթներին և
հղիության վաղ նշաններից են համարվում: Սրտխառնոցի մեղմ ձևը դիտվում է ապագա մայրերի 70-80%-ի մոտ: Ծանր ձևերը հազվադեպ են հանդիպում և ընթանում են հաճախակի փսխումներով:
Եթե սրտխառնոցը մեղմ է և չի ուղեկցվում փսխումով, շատ դեպքերում բավական է սննդի մեջ որոշ նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ տհաճությունը մեղմելու համար. օրինակ, միմյանցից առանձնացնել կերակուրները, խուսափել ծանրամարս կերակուրներից, ինչպիսիք են՝ տապակած սնունդը և կենդանական ճարպերը, որոնք պահանջում են երկարատև մարսողություն: Ածխաջրերը պետք է օգտագործել առավոտյան՝ արթնանալուն պես:
Ինչպե՞ս է արտահայտվում ռեֆլյուքսը հղիության ընթացքում։
Սրտխառնոցը ռեֆլյուքսային այրոցի մերձավոր ազգականն է, որը պայմանավորված է կերակրափողի լորձաթաղանթի բորբոքմամբ՝ ստամոքսի պարունակության դեպի վերև անցման արդյունքում: Հղիության ժամանակ դրան նպաստում են նաև հորմոնները, որոնք դանդաղեցնում են մարսողությունը: Որոշակի դեր է խաղում և մեծածավալ արգանդը, որը սեղմում է ստամոքսը՝ ներքևից:
Խանգարումը կանխելու համար նպատակահարմար է կերակուրները բաժանել շատ փոքր բաժինների: Ավելի լավ է նախընտրել արագ մարսվող սնունդը, խուսափել կենդանական ճարպերից, թանձրուկներից և սուր համեմունքներից։
Ինչպե՞ս է արտահայտվում այրոցը հղիության ընթացքում
Այրոցն այրման զգացողությունն է ստամոքսում, որն, ասես, երբեմն կոկորդ է բարձրանում: Հղիության ընթացքում այրոցն առաջանում է, որովհետև կնոջ մարսողական համակարգը՝ հորմոնների մակարդակի փոփոխման արդյունքում, դանդաղ է աշխատում: Բացի այդ, ինչպես արդեն նշվեց, ռեֆլյուքսի դեպքում մեծացած արգանդը կարող է հրել ստամոքսը՝ ստամոքսաթթուն բարձրացնելով վերև:
Ինչպե՞ս խուսափել մարսողության նշված խնդիրներից։
Խորհուրդներ․
Անհրաժեշտ է նաև ակտիվ կյանք վարել, թեթև մարմնամարզություն կատարել: Այս ամենը կկանխի և կթեթևացնի մարսողական խանգարումները, ինչպիսիք են՝ վքնածությունը, սրտխառնոցը, այրոցը, աղիների բորբոքումը, ստամոքսի ցավը և փորկապությունը:
Անհրաժեշտության դեպքում կարելի է լուծողական օգտագործել, բայց միայն երբեմն՝ կոնկրետ խանգարման առկայության դեպքում: Լուծողականների երկարատև օգտագործումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել կախվածության, երբ աղիների այլևս անկարող են ինքնուրույն կատարել իրենց բնականոն գործառույթները, հնարավոր չէ ի հայտ եկող խնդիրները կանխել առանց դեղերի:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»