«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր

Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր

2023 Հոկ 05, Հինգշաբթի

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են ենթադրական կամ կասկածելի նշաններ: Մյուս կողմից, հղիության վաղ ախտորոշումը շատ կարևոր է նրա նորմալ ընթացքի, ապագա մոր և երեխայի առողջության համար:

Ներկայում հղիության վաղ հայտնաբերման ամենահավաստի մեթոդներն են փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) և մարդու քրոնիկ գոնադոտրոպինի (ՄՔԳ) որոշումը:

Փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ

Ժամանակակից ուլտրաձայնային համակարգերը թույլ են տալիս հետազոտել փոքր կոնքի օրգաններն արդեն դաշտանի ուշացման 7-րդ օրը: Բացի հղիության փաստի հաստատումը, ՈՒՁՀ-ն օգնում է նաև հասկանալ ժամկետը և բացառել արտարգանդային հղիությունը: Ցավոք, այդպիսի հղիությունը հնարավոր չէ պահպանել․ այն վտանգավոր է ոչ միայն կնոջ առողջության, այլ նաև կյանքի համար:

ՈՒՁՀ հետազոտությամբ հնարավոր է նաև պարզել հղիության նորմալ ընթացքը և շեղումները:

ՄՔԳ որոշում

Մարդու քրոնիկ գոնադոտրոպինի մակարդակը բարձրանում է հղիության ժամանակ: Այդ հորմոնը մեզի մեջ կարելի է հայտնաբերել արդեն էմբրիոնի իմպլանտացիայի՝ արգանդին ամրանալու 2-րդ օրը: Այս հետազոտության ճշգրտությունը 98 տոկոս է, որն օգնում է հղիությունը հայտնաբերել նույնիսկ այն դեպքերում, երբ դեռևս բացակայում է որևէ նշան: Հետազոտությունը կարելի է իրականացնել արդեն դաշտանի ուշացման 3-5-րդ օրը և բացահայտել հղիության առկայությունը: Բացի այդ,  ՄՔԳ -ն արյան մեջ հղիության անհրաժեշտ ցուցանիշ է բժիշկների համար:

Ինչո՞ւ է հղիության վաղ հայտնաբերումը կարևոր

Հղիության վաղ հայտնաբերումն անհրաժեշտ է գինեկոլոգի կողմից հղիի վարման ամենաարդյունավետ տարբերակը մշակելու, ժամանակին կարևոր խորհրդատվություն տրամադրելու, հղիության ընթացքի բարդությունները գրանցելու, համապատասխան հետազոտություններ և բուժում նշանակելու  համար:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հուլ 12, Շաբաթ | Լուրեր

Արգանդափողերի կպումներ. լապարոսկոպիան՝ լավագույն լուծում. հարցազրույց Լիլիթ Սարգսյանի հետ

Կնոջ օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են հիվանդությունների զարգացման՝ իրենց տարատեսակ հետևանքներով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը