2024 Փետ 11, Կիրակի
Այս հասարակ թեստը կամ հեղուկային ցիտոլոգիայի մեթոդը՝ Պապանիկոլաուի գունավորմամբ, «ոսկե ստանդարտ» է արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման համար: Այն օգնում է հայտնաբերել քաղցկեղը «զրոյական» փուլում, և ժամանակին սկսել բուժումը: Քաղցկեղը զարգանում է 10-15 տարվա ընթացքում, իսկ նրան նախորդում է արգանդի վզիկի դիսպլազիան: Այս փուլում ախտաբանությունը հնարավոր է բուժել, և որքան վաղ՝ այնքան արդյունավետ:
ՊԱՊ թեստի արդյունավետությունը 95 տոկոս է, այն դեպքում, երբ քսուքի ավանդական ցիտոլոգիայի արդյունավետությունը որոշ դեպքերում չի անցնում 40 տոկոսը:
Թեստի համար նմուշը վերցվում է արգանդի վզիկի մակերեսից, ցերվիկալ խողովակից և տրանսֆորմացիայի շրջանից, որտեղ էլ հաճախ զարգանում է ախտաբանությունը:
Հետազոտությամբ հայտնաբերվում են բջիջների անգամ ամենաանշան փոփոխությունները, կորիզների և ցիտոպլազմայի անոմալիաները և չարորակացման վտանգի առկայությունը:
Այս թեստը խորհուրդ է տրվում վերարտադրողական տարիքի բոլոր կանանց՝ 2 տարին մեկ անգամ, իսկ բացասական պատասխանի դեպքում՝ 3 տարին մեկ անգամ:
Այն պարտադիր է կանանց, որոնք՝ անամնեզում նշվում է վիրուսային ախտաբանության մասին (սրածայր կոնդիլոմա, գենիտալ հերպես և այլն),
Ինչպե՞ս նախապատրաստվել թեստի հանձնմանը
Որպեսզի պատասխանը ճիշտ լինի, ցանկալի է հետազոտությունից 2-3 օր առաջ չօգտագործել վագինալ մոմիկներ և քսուքներ, բացառել սեռական հարաբերությունը, չկատարել կոլպոսկոպիա կամ տրանսվագինալ ՈՒՁՀ: Պետք է նաև չանել լվացումներ թեստի նախօրեին և թեստի օրը, քսուք չհանձնել դաշտանի օրերին. լավագույն ժամանակն է՝ դաշտանային ցիկլի 5-րդ օրից մինչև 5 օր առաջ՝ նախքան հաջորդ դաշտանը:
27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...
Կարդալ ավելին»Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»