2024 Փետ 26, Երկուշաբթի
Փետրվարի 23-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Զարգացման բնածին արատների գենետիկան» թեմայով դասախոսությունը, որի շրջանակում ելույթներով հանդես եկան Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման․․․ կենտրոնի (ԳԱԱՊԿ) մասնագետները՝ փոխտնօրեն, գենետիկ, կ․գ․թ․ Դավիթ Բաբիկյանը, բջջագենետիկ Ալին Այվազը, բժիշկ-գենետիկ Նաթելլա Կոստանդյանը։


Նրանք ներկայացրեցին Բժշկական գենետիկայի կենտրոնում իրականացվող պրենատալ (նախածննդյան և նեոնատալ) ախտորոշման տեսակները, կիսվեցին ուշագրավ կլինիկական դեպքերի փորձով, որոնց հիմքում եղել են բնածին արատների, սպոնտան վիժումների, հղիության կրկնվող ընդահատումների և ժառանգական այլ հիվանդությունների հետ կապված խնդիրներ։

Դասախոսության ընթացքում ՄՄԱՊԳՀԿ կլինիկայի ղեկավար, բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Բլբուլյանն իր ելույթում ընդգծեց, որ առաջիկայում Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը գործակցության նոր եզրեր կգտնի Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ և համատեղ մի շարք նախագծեր կիրականացվեն։ Նա նշեց, որ մասնագիտական նման հանդիպումները գենետիկներին ու մանկաբարձ-գինեկոլոգներին հնարավորություն կտան ավելի սերտորեն համագործակցել և ծանոթանալ գենետիկ ախտորոշման վերջին նորություններին, և ամենակարևորը, դրանք կիրառել ամենօրյա գործնական աշխատանքում։
«Այսօր արդեն հղիության հետ կապված հսկողությունը մեկ մասնագետի հարց չէ, դա պետք է լինի տարբեր մասնագետների տանդեմ։ Միասին կարող ենք ավելի առողջ սերունդ ունենալ»,- վերջում իր խոսքն այսպես ավարտեց Նաթելլա Կոստանդյանը։

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»