2024 Մար 27, Չորեքշաբթի
Նա եկել էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում։ Նա չէր էլ կարող պակերացնել, որ վաղաժամ ծննդաբերությունը կստիպի, ինչպես ինքն է գրում, երեխա ունենալ այլ երկրում։
Վաղաժամ ծննդաբերության նշաններով Նիսրինը տեղափոխվում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն։ 24 շաբաթական հղիությունից ծնվում է Սոֆիան 770 գ քաշով, 32 սմ հասակով:
Ծնվելուց անմիջապես հետո փոքրիկը՝ էքստրեմալ անհասությամբ և արտահայտված շնչառական խանգարումներով և այլ ծանր առողջական խնդիրներով պայմանավորված, տեղափոխվում է նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
«Սովորաբար, այդպիսի երեխաների ապրելիությունը շատ ցածր է, բայց, բարեբախտաբար, բժիշկների և բուժանձնակազմի ջանքերն արդյունք տվեցին: Նման դեպքերում մեծ դեր ունի նաև ընտանիքի հատկապես մոր գործոնը: Նորածնի մայրիկը բուժանձնակազմին օգնում էր իր ներկայությամբ, վիճակի վերաբերյալ բավականին խորը գիտելիքներով, ինչի շնորհիվ կես խոսքից հասկանում էր բժիշկներին: Նիսրինը երբեք թևաթափ չեղավ, չհուսահատվեց, նա իր փոքրիկի կողքին էր իր աղոթքներով և մեծ վստահությամբ, որ երեխան ապրելու է:
Տարիների փորձը ցույց է տալիս, որ այն երեխաները, որոնց ընտանիքը՝ հույսով լցված, փոքրիկի և բժիշկների կողքին է լինում, մեծ հավանականություն են ունենում ապրելու»,- պատմում է նորածնային բաժանմունքի վարիչ, նեոնատոլոգ Անաիդա Ասատրյանը։
1-1,5 ամիս անց, երեխային տեղափոխելու հարցը քննարկելու համար, կապ հաստատվեց Հոլանդիայի բժիշկների հետ և մանրամասն ներկայացվեց երեխայի վիճակը: Հոլանդացի մասնագետները, հաշվի առնելով, որ այդպիսի բարդ ախտորոշմամբ նորածնի վիճակը Հայաստանի բժիշկների ջանքերով օրեցօր բարելավվում է, իսկ փոքրիկի տեղափոխումը որոշեցին հետաձգել տեղափոխումը և շարունակել բուժումը Հայաստանում: Երեխան հիվանդանոցում մնաց մինչև 35 շաբաթականը:
Բուժման մեջ կիրառվեց նաև «կենգուրու» խնամքը, որը մեծ դեր ունի անհաս երեխաների խնամքն ապահովելիս: Նիսրինը շատ էր ոգևորվում, երբ երեխան մերկ վիճակում դրվում էր մոր որովայնին, կրծքին՝ ապահովելու մարմին-մարմին անմիջական շփումը: Արդյունքն ակնհայտ էր՝ երեխայի մոտ անմիջապես բարձրանում էր սատուրացիան: Նիսրինի խնդրանքով «կենգուրու» խնամքն իրականացվեց նաև Սոֆիայի հայրիկի հետ:
Երբ երեխան պատրաստ էր տեղափոխման, Հոլանդիայից մասնագիտացված ինքնաթիռ ուղարկվեց՝ բժիշկներով և անհրաժեշտ սարքերով: Փոքրիկը բարեհաջող տեղափոխվեց և հետագա հսկողությունն ու բուժումը շարունակվեց Հոլանդիայի լավագույն հիվանդանոցներից մեկում:
Նիստրինն իր նամակում գրում է․ «Կարծում եմ իմ փոքրիկ աղջիկը զգաց իմ աճող սերը Երևանի և նրա գեղեցիկ հայկական մշակույթի հանդեպ, և որ նա նույնպես ցանկանում էր դրա մի մասնիկը դառնալ: Մեր փոքրիկ հայ աղջիկը․․.
Նրա հրաշալի բժիշկը՝ նեոնատոլոգ Աիդա Դանիելյանը և նորածնային բաժանմունքի թիմը չհուսահատվելով պայքարում էին իմ փոքրիկ աղջկա համար: Նրանք արեցին, ամեն հնարավորը:
Հոլանդացի բժիշկները տպավորված էին, թե ինչպես են հայ բժիշկները փրկել Սոֆիային: Իրենց խոսքերով, անգամ Հոլադիայում, 24 շաբաթականում ծնված երեխաների ապրելիությունը 50%-ից մի փոքր ավելի է։
Դա ցույց է տալիս, թե հայ բժիշկներն ինչ մեծ աշխատանք են կատարել: Մարգարյան ծննդատունը միշտ մեր սրտում ենք պահելու։
Շնորհակալություն ամեն ինչի համար»։
Թափուր աշխատատեղ՝ «Մարգարյան ծննդատանը». աշխատանքի ենք հրավիրում անեսթեզիստի՝ աշխատելու «Մարգարյան ծննդատան» մեր դինամիկ զարգացող թիմում......
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»