2024 Ապր 04, Հինգշաբթի
Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում» թեմայով հանդես եկավ Ի․Մ․ Սեչենովի անվ․ Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Վիեննայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ալեքսանդր Մակացարիան։
ՄՄԱՊԳՀԿ կլինիկայի ղեկավար, բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Բլբուլյանը ներկայացնելով բանախոսին՝ ասաց, որ իր համար առանձնահատուկ օր է, քանի որ հնարավորություն ընձեռվեց մտովի տեղափոխվել ուսանողական տարիներ։
«Ինձ համար մեծ պատիվ է մեր Կենտրոնում հյուրընկալել Ալեքսանդր Մակացարիային՝ հրաշալի մարդու, մեծ գիտնականի ու մանկավարժի։ Նա եղել է նաև իմ դասախոսը, և դա ասում եմ հպարտությամբ։ Պետք է նշեմ, որ Ա․ Մակացարիայի մենագրությունը, որը նա հրատարակել էր հետխորհրդային շրջանում, մեծ հեղաշրջում էր առաջացրել մանկաբարձ-գինեկոլոգների շրջանում։ Նույնիսկ այսօր, երբ Ռուսաստանը հայտնվել է լիակատար մեկուսացման մեջ, և մի շարք անվանի գիտնականներ կարող էին լքել երկիրը, շարունակում են աշխատել Ա․ Մակացարիայի հետ՝ դա համարելով մեծ պատիվ։ Այն թվով 11 անվանի գիտնականներից բաղկացած խումբ է, որը շարունակում է իր բեղմնավոր գիտալուսավորչական աշխատանքը՝ այսօր»։
Ալեքսանդր Մակացարիան իր խոսքում նշեց, որ ուրախ է գտնվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, և սա իր առաջին այցը չէ Երևան։
«Այսօր խոսել եմ միկրոանգիոպաթիայի մասին՝ ժառանգական արատի հետևանքով ճակատագրական հիվանդություն, որը նախկինում հազվադեպ էր հանդիպում: Վերջին 10 տարվա ընթացքում մի շարք գիտնականների ջանքերով, որոնց հետ համագործակցում եմ, հայտնի է դարձել, որ հիվանդության ձեռքբերովի տեսակը հազարավոր անգամներ ավելի շատ է հանդիպում»։
Ա․ Մակացարիան նշեց նաև, որ միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ, այն ֆենոմենալ երևույթ է, և, եթե այսպես շարունակվի, ապա առաջիկայում դրական կանխատեսումներից խոսել մեզ, պարզապես, չի հաջողվի։
«Բարեբախտաբար, այսօր աշխարհում այս հիվանդությունը բուժելու հնարավորություններ արդեն կան, և դա զարմանալի չէ, քանի որ հայտնի է հիվանդության պաթոգենեզը․ ուստի բուժել կարելի է։ Բուժման համար դեղը ներկայում անցնում է կլինիկական փորձարկումների փուլը»։
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»