«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Բազմազավակ կանայք և հերթական հղիություն. ռիսկեր և ապահովագրումներ. հարցազրույց Նարեկ Մանուկյանի հետ

Բազմազավակ կանայք և հերթական հղիություն. ռիսկեր և ապահովագրումներ. հարցազրույց Նարեկ Մանուկյանի հետ

2025 Հուլ 09, Չորեքշաբթի

Ընդունված է համարել, որ հղիությունը սթրես է կնոջ օրգանիզմի համար։ Երբեմն այն նպաստում է, որպեսզի գլուխ բարձրացնեն օրգանիզմում առկա..., բայց դեռևս չարտահայտված հիվանդությունները, ինչպես նաև՝ նպաստում է քրոնիկ հիվանդությունների ու հիվանդագին վիճակների սրվելուն։

Իհարկե, բժիշկները միշտ նշում են, որ հղիությունը հիվանդություն չէ, բայց երբեք չեն թուլացնում զգոնությունը։

«Մարգարյան ծննդատան» վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Նարեկ Մանուկյանի հետ քննարկել ենք, թե ինչ հանգամանքների վրա է պետք ուշադրություն դարձնել, երբ բազմազավակ կինը որոշում է երեխա ունենալ, ասենք 10-րդ անգամ…

–   Խրախուսու՞մ եք բազմակի հղիությունները։

–  Այո՛, իհարկե։ Թող լիքը բալիկներ ծնվեն։ Շատ երեխաներ ունենալը ոչ միայն ընտանիքի, այլևպետության հզորացման կարևոր նախապայման է։ Իսկ որպես բժիշկ՝ մեր գործն է ապահովել, որմայրիկը յուրաքանչյուր հղիությունն անցկացնի առողջ ու անվտանգ։

–  Ո՞րն է կնոջ օրգանիզմի համար ամենաօպտիմալ հղիությունների քանակը։

–  Տեսական սահմանափակում չկա։ Մենք տեսնում ենք առողջ մայրիկներ՝ 10–12 երեխա ունեցող, հատկապես երբ՝  հղիությունները ընթանում են վերահսկողության տակ,  հղիությունների միջև կավերականգնման բավարար ժամանակ,  կնոջ ընդհանուր առողջական վիճակը բավարար է։Այսինքն՝ «քանակը» երկրորդական է, եթե առողջությունն ու պայմանները թույլ են տալիս։

–  Ի՞նչ առանձնահատկություններ կան բազմակի հղիությունների պարագայում։

–  Օրգանիզմը յուրաքանչյուր հղիությամբ կրում է ֆիզիոլոգիական լուրջ փոփոխություններ՝սրտանոթային, միզասեկան, մկանային և այլ օրգանհամակարգերի վրա։  Որոշ բարդություններ,ինչպես՝  պլացենտացիոն խնդիրները (previa, accreta),  արգանդի թուլությունը,  անեմիան,  պտղի աճիխանգարումները ավելի հաճախ են հանդիպում 4-րդ, 5-րդ և բարձր կարգի հղիություններիժամանակ։ Սակայն սա չի նշանակում, թե այդ հղիությունները պաթոլոգիկ են։ Պարզապեսպահանջում են ավելի աչալուրջ վերահսկողություն։

–  Ի՞նչ հատուկ ուշադրություն և հետազոտությունների եք ուղղորդում բազմազավակ հղիներին։

–  Ուղղորդում ենք մի շարք հետազոտությունների՝ արյան հետազոտություններ՝ անեմիայի վաղհայտնաբերման նպատակով, ողնաշարի, միզուղիների գնահատում, քանի որ կրկնվողհղիությունները կարող են առաջացնել լյումբալ ցավեր կամ երիկամային բարդություններ,պլացենտացիայի մշտադիտարկում՝ պրեվիա կամ ինվազիվ տեղակայումները բացառելու համար։Երկրորդ եռամսյակից սկսած՝ պտղի աճի և պտղաջրերի հսկողություն։ Այս հղիությունները լինումեն հետևողական հսկողության ներքո, բայց պլանավորված մոտեցմամբ։

–  Ո՞րն է բազմազավակ հղիության ռիսկը և ուշադրությունը։

–  Իհարկե, կան ռիսկեր, որոնք պետք է ադեկվատ գնահատել։ Այդ թվում են՝ արգանդի պատիձգվածություն՝ առաջացնող հնարավոր հղիության միջին շրջանում կամ ծննդաբերության ժամանակարգանդի կծկողակա ֆունկցիայի թուլացումը. Երբեմն կա պտղաջրերի վաղ արտահոսքի ռիսկ,հիպերեմեզիս (արտահայտված սրտխառնոց),  գաստրոէզոֆագեալ խնդիրներ՝ որովայնի բարձրճնշման պատճառով, վաղաժամ ծննդաբերության ռիսկ,  հոգնածություն, լյարդային կամերիկամային համակարգերի ծանրաբեռնվածություն։

Սակայն այս ամենը հնարավոր է կառավարել՝ պարբերական այցերի և ճիշտ կազմակերպվածհսկողության շնորհիվ։

–  Սովորաբար, բազմազավակ հղիների ծննդալուծումն ինչ կերպով է ընթանում։

–  Եթե նախորդ ծնունդները եղել են բնական ճանապարհով, և այս հղիությունը ընթանում է նորմալ,ապա կանայք կարող են ծննդաբերել վագինալ եղանակով։  Եթե կան առաջացած սպիներ(կեսարյան հատումից հետո) կամ այլ բարդացնող գործոններ, ծննդալուծումը պլանավորվում էկեսարյան հատմամբ։ Բազմազավակությունը ինքնին ցուցում չէ կեսարյան կատարման։ Շատփորձառու մայրիկներ, նույնիսկ 6-րդ կամ 7-րդ հղիությամբ, կարողանում են ծննդաբերել բնականճանապարհով։ Հավելեմ, որ ես ընդունել եմ 10-րդ հղիությամբ կնոջ ծննդաբերություն։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հուլ 12, Շաբաթ | Լուրեր

Արգանդափողերի կպումներ. լապարոսկոպիան՝ լավագույն լուծում. հարցազրույց Լիլիթ Սարգսյանի հետ

Կնոջ օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են հիվանդությունների զարգացման՝ իրենց տարատեսակ հետևանքներով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը