2020 Հուլ 24, Ուրբաթ
Փոքրիկի հետ հանդիպմանը շատ քիչ ժամանակ է մնացել: Եթե Ձեզ մոտ ամեն բան պատրաստ է, պարզապես հանգստացեք: Իհարկե, այս ժամկետում արդեն դժվար է հանգիստ պատասխանել ընկերների և ծանոթների հարցերին, ովքեր անընդհատ հետաքրքրվում են, թե ե՞րբ է ծնվելու երեխան: Բայց աշխատեք չնյարդայնանալ: Թող հղիության վերջին մի քանի օրը Ձեզ համար անցնեն թեթև և անհոգ:
ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Այս ժամկետում երեխան կշռում է 3,2 կգ-ից ավելի, նրա հասակը մոտավորապես 48 սմ է: Երեխայի օրգանիզմի բոլոր համակարգերը պատրաստ են մոր մարմնից դուրս գործունեությանը: Արդեն ձևավորված են աղիների լորձաթաղանթի թարթիչները, որոնք օգնում են սննդին տեղաշարժվել մարսողական համակարգով: Կարգավորվում է կծկողականությունը՝ աղիներով տեղաշարժվում է առաջնային կղանքը՝ մեկոնիումը: Ստամքոսի գեղձերն արտադրում են ֆերմենտներ, որոնք անհրաժեշտ են սննդի մարսողության համար: Փոքրիկի ստամոքս-աղիքային համակարգում բացակայում են միայն մանրէները, որոնք պետք է նպաստեն սննդի յուրացմանը. նրանք մարսողական համակարգ կանցնեն մոր կաթի հետ:
ՄՈՐ ՎԻՃԱԿԸ
Նորմայում քաշի ավելացումը կազմում է 11,5-15 կգ: Այնուամենայնիվ, եթե սկզբնապես կինը հակվածություն է ունեցել գիրանալու, քաշի ավելացումը քիչ է լինում, իսկ եթե մինչև հղիությունը նիհար է եղել, ապա կարող է նորմայից ավելի քաշ ավելացնել: 39 շաբաթից հետո հղիների քաշը, սովորաբար, չի փոխվում մինչև ծննդաբերությունը: Պտուկներից կարող է խեժ արտադրվել:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Քայլքը մաքուր օդում փոքրիկին կապահովի թթվածնով, ինչպես նաև նրան կօգնի տեղակայվել կոնքում:
Եթե դա դեռ չեք արել, այժմ հարմար ժամանակ է գնել կերակրման համար անհրաժեշտ սպիտակեղեն: Միայն հաշվի առեք, որ կաթը կուտակվելուց հետո կրծքագեղձերը կարող են մեծանալ չափերով, այդ պատճառով, համենայն դեպս մի գնեք շափից դուրս շատ իրեր:
Մոտ օրերին այն օգտագործելու շանսը դառնում է ավելի ու ավելի: Վստահ եղեք, որ ոչինչ չեք մոռացել` անհրաժեշտ իրերի ցուցակից:
Հանգստություն պահպանելn անհրաժեշտ է ցանկացած իրավիճակում, իսկ հղիության վերջին շաբաթներին դա հատկապես կարևոր է:
Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»