«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | «Կովիդ-19 և հակամանրէային կայունություն» թեմայով գիտագործնական կոնֆերանս

«Կովիդ-19 և հակամանրէային կայունություն» թեմայով գիտագործնական կոնֆերանս

2021 Օգս 20, Ուրբաթ

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի և Լոնդոնի Արևմտյան համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Կովիդ-19 և հակամանրէային կայունություն» թեմայով գիտագործնական կոնֆերանս՝ միջազգային մասնակցությամբ:

Բացման խոսքով հանդես եկան ՄՄԱՊԳՀԿ տնօրեն պրոֆեսոր Գ.Գ. Օկոևը, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մ.Մ. Տեր-Ստեփանյանը և West London University-ի մանրէաբանության ոլորտում պրոֆեսոր Հերմինե Մկրտչյանը: Գիտաժողովը համավարակի փուլում առկա քննարկման առաջին փորձերից է, որտեղ մասնագետներն անդրադարձան վարակի կանխարգելման և դրա դեմ պայքարի ասպարեզում իրենց ձեռքբերումներին և ձախողումներին:

Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ն. Համբարձումյանը, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռ. Աբովյանը, ԵՊԲՀ հիգիենիկ և հակահամաճարակային ամբիոնի բաժնի պետ Կ. Պողոսյանը, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոսներ Մ. Տեր-Ստեփանյանը, Ա. Բադալյանը, Ն. Մելքոնյանը, ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչության պետ Ք. Գյուրջյանը, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լ. Ղազարյանը, ՀՎԿԱԿ ռեֆերենս լաբորատորիայի մանրէաբան Ն. Կոծինյանը, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի կլինիկական օրդինատոր Գ. Օհանյանը: Բանախոսներն անդրադարձան կորոնավիրուսային վարակի համաճարակաբանական առանձնահատկություններին, համաճարակների վերաբերյալ համաշխարհային գրականության դիտարկումներին, վարակի կանխարգելման ներհիվանդանոցային հիմնախնդիրներին, ինֆոդեմիայի գերակա նշանակությանը` սոցիալական վարքագծի ձևավորման տեսանկյունից:

Գիտաժողովի երկրորդ մասը հիմնականում նվիրված էր հակամանրէային կայունության հիմնախնդրին, Հայաստանում իրականացված հետազոտություններին և ձեռքբերումներին: ՄՄԱՊ ԳՀԿ համաճարակաբանության գծով փոխտնօրեն, ներհիվանդանոցային վարակի հսկողության ծառայության ղեկավար Մ. Տեր-Ստեփանյանը ներկայացրեց ՄՄԱՊ ԳՀԿ-ում վերաբացված մանրէաբանական լաբորատորիան, որը վերազինվել և վերապրոֆիլավորվել է առավելապես հոսպիտալային շտամների տարբերակման, գենոմի սեկվենավորման ուղղությամբ:

Գիտաժողովն ավարտվեց մասնագիտական բուռն քննարկմամբ և առավել բարենպաստ համաճարակային իրավիճակում հանդիպելու մաղթանքներով:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը