«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ձվարանների պոլիկիստոզ

Ձվարանների պոլիկիստոզ

2023 Հոկ 12, Հինգշաբթի

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող հորմոնալ խանգարումն է: Այն կարող է ոչ ձվարանային անպտղության, ախտաբանական մազակալման և դաշտանային ցիկլի խանգարման պատճառ դառնալ:   

Ձվարանների պոլիկիստոզը բազմապատճառային վիճակ է, որը զարգանում է ծանրաբեռնված ժառանգականության և շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների ֆոնին: Հիվանդությունն ուղեկցվում է անդրոգենների (տղամարդկանց սեռական հորմոններ) բարձր մակարդակով:

Ախտորոշումը կատարվում է արտաքին զննման (տղամարդկային տիպի մազակալում), ուլտրաձայնային հետազոտության (ձվարաններում բնորոշ փոփոխություններ) և լաբորատոր հետազոտությունների (տեստոստերոնի բարձր մակարդակ) հիման վրա:

Ձվարանների պոլիկիստոզի բուժման երկու մոտեցում կա. վիրահատական և կոնսերվատիվ: Կոնսերվատիվ բուժումն իրականացվում է հորմոնալ դեղորայքով։ Անհրաժեշտ է նաև ազատվել մարմնի ավելորդ քաշից:

Պտղաբերության կարգավորման համար կարող է կիրառվել դեղորայքային խթանում, ձվարանների լապարասկոպիկ խթանում, իսկ ծանր դեպքերում՝ արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ):

Ձվարանների պոլիկիստոզի տեսակները

Առաջնային. ախտաբանական փոփոխություններն առկա են դաշտանային ցիկլերի սկզբից

Երկրորդային. հորմոնալ փոփոխություններն ինչ-ինչ պատճառներով զարգանում են դաշտանային գործընթացի ընթացքում, իսկ երբեմն նաև ծննդաբերություններից հետո

Ախտանշանները

  • Դաշտանային ցիկլի խանգարումներ. հաճախականության աստիճանական նվազումով կամ ձվազատման բացակայությամբ,
  • անդրոգենիզացիա․ տղամարդկային տիպի մազակալում, գլխի մազաթափություն, պզուկների առկայություն,
  • ինսուլինային ռեզիստենտություն․ մաշկի մգացում՝ ազդրերի ներսային մակերեսներում և շեքի շրջանում, վերջույթների հարաբերական երկարում, դիմագծերի կոպտացում, որոշ մկանների հիպերտրոֆիա։

Վերոնշյալ ախտանիշներով բուժառուների մոտ զարգանում են գոնադոտրոպինների և ինսուլինի արտադրման, էներգետիկ փոխանակության և սեռական հորմոնների մետաբոլիզմի խանգարումներ: Երբեմն դիտվում են նաև աֆեկտիվ խանգարումներ, դեպրեսիա, շատակերություն, ավելորդ քաշ:

Պատճառները

Ձվարանների պոլիկիստոզի պատճառները դեռևս վերջնականապես չեն պարզվել: Ենթադրվում է, որ դեր ունեն գենետիկ առանձնահատկությունները՝ բացասական արտաքին գործոնների հետ միաժամանակ:

Բացասական գործոններից են.

  • չհավասարակշռված և ոչ լիարժեք սնունդը,
  • սթրեսային վիճակները,
  • օրգանիզմում ճարպային հյուսվածքի մեծ քանակի առկայությունը,
  • ոչ բարենպաստ էկոլոգիան,
  • նստակյաց, ոչ ակտիվ ապրելակերպը։

Հնարավո՞ր է հղիանալ

Պոլիկիստոզով հիվանդ յեւրաքանչյուր կին հնարավորություն ունի հղիանալու: Շատ կանանց մոտ մոտ դա իրականանում է առանց որևէ միջամտության, սակայն հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ է հսկողություն:

Վիժումների մեծամասնության պատճառը հենց պոլիկիստոզն է: Պատճառը կնոջ մոտ նաև այլ հիվանդագին վիճակների զարգացումն է՝ հեստացիոն դիաբետ, բարձր զարկերեկային ճնշում, ավելորդ քաշ, որոնք ժամանակին բուժում են պահանջում:
 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը