«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը

ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը

2024 Մար 04, Երկուշաբթի

Փետրվարի 27-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) կազմակերպվել էր դասախոսություն՝ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով, որի շրջանակում ելույթ ունեցան ոլորտի առաջատար մասնագետները։

ՄՄԱՊԳՀԿ կլինիկայի ղեկավար, բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Բլբուլյանը, կարևորելով հանդիպումն, ասաց․ «Այսօրվա նախաձեռնությամբ սկսում ենք  ակադեմիական թեմաների շուրջ դասախոսությունների շարք , ինչը մեր ժամանակներում, պարզապես, անհրաժեշտություն է։ Նման  միջոցառումներն օգտակար են ոչ միայն գինեկոլոգների, այլ նաև հարակից մասնագետների, անգամ սովորական մարդկանց համար, քանի որ այն վերաբերում է յուրաքանչյուրի առողջությանը: Նման հանդիպումները կարևոր են մեր մտածելակերպը լիարժեք դարձնելու և  ընդլայնելու  համար»։


 

ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կ․գ․դ․ Նաիրա Այվազյանը ներկայացրեց գիտական ասպարեզում ունեցած նշանակալի ձեռքբերումները, շեշտելով, որ ֆիզիոլոգիան գիտության համար վերջնական շեմն է, որի արդյունքներն ուղղորդվում են բժշկագիտություն:

«Վերջին տարիներին, ցավոք, տրանսլյացիոն ուղիների վրա հիմնված առաջադեմ հետազոտություններից ակնհայտ է դառնում, որ գիտության և կլինիկական բժշկության միջև կապը խզված է։ Այդ երկու ուղղությունը գնում են զուգահեռ, և յուրաքանչյուրը հաջողակ է իր բնագավառում:  

Բայց մարդկության փորձը և պրակտիկան ցույց են տալիս, որ դրանց հատումները որակական նոր մակարդակ կստեղծեն»:

Տիկին Այվազյանը նշեց, որ օնկոգենեզի մասին բազմիցս է խոսվել է, և թվում է՝ ծեծված թեմա է: Բայց․․․
«Զբաղված կլինիցիստ լինելու պարագայում տեսական գիտելիքները, վերջին տարիների ձեռքբերումներն ու զարգացումները կարող են վրիպել ուշադրությունից, սակայն թարմ հայացք նետելով, հնարավոր է շտկել բուժման գործընթացը, կամ նախընտրությունը տալ նոր մեթոդին։ Օրինակ, սովորական քիմիաթերապիայի փոխարեն նախընտրել առաջադեմ կենսաֆիզիկական մոտեցումը և այլն:

Իրականում գիտությունը տեղում չի դոփում, սակայն, ինչպես Չեխովն էր ասում, եթե հիվանդությունն ունի շատ բուժումներ, ուրեմն այն  անբուժելի է:

Կես դար է անցել այն օրից, երբ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիկսոնը հայտարարեց պատերազմ ուռուցքաբանության բնագավառում, սակայն, ցավոք, որակական ոչ մի առաջխաղացում չկա: Ըստ վիճակագրության, մահացածությունը նվազել է ընդամենը 4 տոկոսով՝ հատուկենտ տեսակների մոտ, այն էլ գենետիկ նորամուծության շնորհիվ: Մնացած դեպքերում ամեն ինչ նույնն է: Ցավոք, այս հիվանդությունը նաև դեպրեսիվ հոգեբանական խնդիրների պատճառ է: Չեմ հիշում որևէ առողջ մարդու, որը վախենա սրտի կաթվածից, բայց վախենում են ապագայում ուռուցքով հիվանդանալուց», - իր խոսքն այսպես եզրափակեց Այվազյանը:

 

Դասախոսությանը ներկա «Աստղիկ» ԲԿ ուռուցքաբան Գայանե Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց․

«Մենք ունենք մեծ նվաճումներ քաղցկեղի բուժման բնագավառում ամբողջ  աշխարհում, նաև՝Հայասանում, ինչն օժտված է ոչ միայն բարձր  արդյունավետությամբ,  այլ նաև լավ տանելիությամբ՝ բարելավելով պացիենտների  կյանքի որակը»:

Գ․ Ղազարյանը մարդկանց հորդորում է հետևել իրենց առողջությանը, չանտեսել տարիքայն սքրինինգները, որոնք շատ կարևոր են․ որքան վաղ շրջանում հայտնաբերվի քաղցկեղը, այնքան լիարժեք բուժման շանսերը մեծ են։

«Եթե քաղցկեղը հայտնաբերվում է չորրորդ՝ մետաստազների փուլում, ապա անելիքը կյանքի որակի լավացումն է և երկարացումը, որը, ցավոք, առնվազն հինգ տարի է»:

«Բադալյան» ուռուցքաբանության կլինիկայի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Գրիգոր Բադալյանն ասաց․  

«Դասախոսությունը շատ հետաքրքիր էր։ Այստեղ խոսեցինք քաղցկեղի առաջացման տեսությունների և դրա բուժման նոր մոտեցումների մասին։  Օրինակ, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ օձերի թույները քաղցկեղի բուժման գործընթացում»:

Գ․ Բադալյանը փաստեց, որ ուռուցքաբանության ասպարեզն արագ է զարգանում՝ և ախտորոշման, և բուժման հարցերում։

«Տարեցտարի տարբերությունը մեծ է, այսպես․  քիմիաթերապիային ներկայում միացել են նաև թարգետային և իմունաթերապիան: Դա նոր հնարավորություն է բուժել այն քաղցկեղները, որոնք նախկինում իրականացվող բուժումների հանդեպ արդեն զգայուն չեն»:

«Դիագնոստիկա» ԲԲԸ  տնօրեն Արթուր Մելքոնյանը  դրական է համարում  նման  դասախոսությունների շարքը։


«Այսօրվա դասախոսության թեման ակտուալ  է։ Ուռուցքային հիվանդություններից մահացությունն աճում է, ուստի ակնկալվում է, որ ցանկացած բնագավառի բժիշկ պետք տիրապետի ընդհանուր գիտելքներին»:

Պարոն Մելքոնյանը նշեց, որ ուռուցքաբանությունը «Դիագնոստիկա» կենտրոնի հետաքրքրության շրջանակում է։ «Մենք նոր ենք սկսել աշխատել այս բնագավառում,  սովորում ենք, փորձում ենք տարբեր աղբյուրներից ստացած ցողունային բջիջներ բազմացնել, տիրապետել դրանց հետ աշխատանքին։ Դա է այսօրվա մեր գերնպատակը, ինչը  ենթադրում է նոր տեխնոլոգիաներ, և մեր ցանկությունն է դրանք կիրառելի դարձնել Հայաստանում»։

 

 

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը