«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Գլխավոր | Հատուկ առաջարկներ

Հատուկ առաջարկներ

ՄՄԱՊԳՀԿ-ն իր պացիենտներին տեղեկացնում է.

1. Յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրը Մարգարյան ծննդատունը կազմակերպում է բաց դռների օր, որի շրջանակում կունենաք բացառիկ հնարավորություն՝

✔ Անվճար խորհրդատվություն անցնելու առաջատար մասնագետների, բժշկական գիտությունների թեկնածուների, պրոֆեսորների մոտ

✔ Օգտվելու մեր կողմից առաջարկվող ուլտրաձայնային հետազոտության ծառայությունից 50 % զեղչով

✔  Խորհրդատվության դիմած բուժառուները կոնսերվատիվ բուժման կամ վիրահատական միջամտության անհրաժեշտության դեպքում կստանան 10% զեղչ:

Ձեր առողջությունը մեր առաջնահերթությունն է:

 

2. Անպտղության հաղթահարման բարեգործական ծրագիր

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը Հայաստանում գործունեություն ծավալող հեղինակավոր բարեգործական հիմնադրամի հետ իրականացնում է շահառուների համար անպտղության հաղթահարման անվճար ծրագիր, որի շրջանակում կատարվում է արտամարմնային բեղմնավորում և սաղմի տեղափոխում/տեղադրում:

Ծրագրին կարող են դիմել Երևանում և ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի  և Կոտայքի մարզերում բնակվող այն զույգերը, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին (անցնել հղումով):

Լրացուցիչ տեղեկությունների համար շահառուները կարող են դիմել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն կամ զանգահարել +374 10 53 14 62 հեռախոսահամարով:

 

3. ՄՄԱՊԳՀԿ-ի հետ համագործակցող կազմակերպությունների աշխատողները, ինչպես նաև վերջինների ընտանիքի անդամները կարող են օգտվել բժշկական ծառայությունների հատուկ առաջարկից, որն իր մեջ ներառում է.

  • կենտրոնի առաջատար մասնագետների, այդ թվում նաև, պրոֆեսորների անվճար խորհրդատվություն
  • ծառայությունների համար զեղչ՝ 10-15%

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Սեպ 08, Երկուշաբթի | Լուրեր

Սեռավարակների ազդեցությունը վերարտադրողականության վրա

Ո՞ր սեռավարակներն են առավել վտանգավոր տղամարդու վերարտադրողական առողջության համար։ Տղամարդու վերարտադրողական առողջության համար ամենահաճախ հանդիպող վտանգավոր սեռավարկների հարուցիչներն են......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Հուլ 24, Հինգշաբթի | Պացիենտների համար

Ինչպե՞ս հղիները պահպանեն առողջությունը շոգ ժամանակ

Ամառային շոգ եղանակը կարող է իրական փորձություն դառնալ հղիների համար։ Հղիության ընթացքում օրգանիզմն արդեն աշխատում է ուժեղացված ռեժիմով, ենթարկվում է լրացուցիչ ծանրաբեռնվածության, ինչը կարող է առաջացնել......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը