2024 Օգս 31, Շաբաթ
Նորածնային բաժանմունքի վարիչ, նեոնատոլոգ Անաիդա Ասատրյանի խոսքով, սեմինարներն ընթացել են արդյունավետ և մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնակիցների մոտ, ինչը մեծապես պայմանավորված էր նաև երիտասարդ մասնագետների ներկայությամբ, ովքեր առաջին անգամ էին ուսումնասիրում կրծքով կերակրման դասընթացը։
«Սեմինարների ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները տրվեցին` տեսահոլովակների ցուցադրման հետ համատեղ, ինչն առավել բովանդակալից էր։
Սեմինարին մենք քննարկեցինք վերջին գիտական հայտնագործությունները և ցույց տվեցինք, թե ինչպես է մեր ծննդատունը կիրառում «10 քայլ` կրծքով արդյունավետ կերակրման համար» սկզբունքը։ Այս քայլերը պարզ և արդյունավետ առաջարկությունների շարք են, որոնք մշակվել են ՅՈՒՆԻՍԵՖ և ԱՀԿ կողմից՝ աջակցելու և խթանելու կրծքով կերակրումը:
1992 թվականից ի վեր, ծննդատներին, որոնք հետևում են այս առաջարկություններին, արժանացել են «Մանկան բարեկամ ծննդատուն» միջազգային կոչմանը, որը մեր ծննդատունը ստացել է 1999 թվականին, երբ ունեինք կրծքով կերակրող կանանց բարձր ցուցանիշ։ Հետագա տարիներին, ցավոք, այս ցուցանիշի անկում է նկատվել։
Ոգևորիչ է նշել, որ վերջին երկու տարվա ընթացքում հղիների և ծննդաբերած կանանց շրջանում կրծքով կերակրելու նկատմամբ հետաքրքրությունը կրկին մեծացել է»։
Ա. Ասատրյանը վստահ է, որ այս սեմինարների շարքը դրական ազդեցություն կունենա, և կանայք կկարողանան կրծքով կերակրման հարցում ստանալ բուժանձնակազմի աջակցությունը:
Նշենք, որ մասնակիցների թիվը գերազանցել է 100-ը, ովքեր, հիմնականում, հղի կանանց և նորածինների հետ աշխատող մասնագետներ էին` մանկաբարձուհիներ, նեոնատոլոգներ և բուժքույրեր:
Մարգարյան ծննդատանը կայացավ բուժքույրերի և մանկաբարձուհիների համար նախատեսված վերապատրաստման սեմինարի երրորդ հանդիպումը, որը նվիրված էր բուժառուի, նրա հարազատների և միջին բուժանձնակազմի միջև արդյունավետ փոխհարաբերությունների կառուցման սկզբունքներին...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»